Հա

Մշակոյթ

21/05/2018

ԱՄՆ-ում 500 հազար դոլարով վաճառւել է յայտնի էլեկտրագիթառը, որի վրայ նւագել է Բոբ Դիլանը

Յայտնի էլեկտրագիթառը, որի վրայ իր առաջին համաշխարհային շրջագայութեան ժամանակ նւագել է երաժիշտ Բոբ Դիլանը, նիւեօրքեան աճուրդում վաճառւել է 490 հազար դոլարով:

«alikonline.ir» - Յայտնի էլեկտրագիթառը, որի վրայ իր առաջին համաշխարհային շրջագայութեան ժամանակ նւագել է երաժիշտ Բոբ Դիլանը, նիւեօրքեան աճուրդում վաճառւել է 490 հազար դոլարով: Այս մասին ըստ «news.am»-ի՝ յայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Julien's Auctions»-ը:

«Բոբ Դիլանի 1965 թւականի «Fender Telecaster» գիթառը աճուրդում վաճառւել է 490 հազար դոլարով»,- նշւում է աճուրդի տան թւիթերեան միկրոբլոգում հրապարակւած հաղորդագրութեան մէջ:

1960-ականների եւ 1970-ականների ընթացքում գիթառը յաճախ օգտագործւում էր ինչպէս Դիլանի, այնպէս էլ Ռոբերտսոնի, ինչպէս նաեւ լեգենդար երաժիշտներ Էրիկ Քլեփթոնի, Ջորջ Հարիսոնի, Լեւոն Հէլմի կողմից:

Իր կեանքի ընթացքում գործիքը զգալի արդիականացումների է ենթարկւել. մասնաւորապէս, սեւ գոյնը փոխարինւել է փայտի բաց գոյնով:

Գիթառը հարուստ երաժշտական պատմութիւն ունի: «Telecaster»-ի վրայ Դիլանը նւագել է ոչ միայն իր առաջին հիւրախաղերի ժամանակ, այլ նաեւ իր 7-րդ՝ «Blonde On Blonde» ալբոմը ձայնագրելիս: Գիթառն օգտագործւել է նաեւ երաժշտի ստուդիական երկրորդ՝ «The Band»-ի ձայնագրման ժամանակ, որը հետագայում «Rolling Stone» եւ «Time» ամսագրերն անւանել էին «լաւագոյն ալբոմներից մէկը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։