Հա

Մշակոյթ

24/05/2018 - 10:40

Առաջին Հանրապետութեան 100-ամեակին ընդառաջ. ի՞նչ փաստաթղթեր է հրապարակելու ազգային արխիւը

Ազգային արխիւը Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակման հարիւրամեակը կը նշի միջոցառումների շարքով:

«alikonline.ir»- Հայաստանի ազգային արխիւը 1918 թւականի մայիսեան ճակատամարտերի հետ կապւած մի շարք նիւթեր է հրապարակելու։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ազգային արխիւի տնօրէն Ամատունի Վիրաբեանը։ Տեղեկացնում է «Sputnik » Արմենիան:

Բացի այդ, առաջիկայում նաեւ հայ սպաներին եւ Համաշխարհային առաջին պատերազմի Կովկասեան ռազմաճակատին նւիրւած երկու գիրք է հրատարակւելու։

Հայ զինւորականների մասին գրքի երկու հատորները լոյս կը տեսնեն մինչեւ ամառւայ վերջ։

Երկրորդ գիրքն արխիւի աշխատակիցները պատրաստում են ռուս գործընկերների հետ Համաշխարհային առաջին պատերազմի աւարտի հարիւրամեակին ընդառաջ։ Գրքում Սարդարապատի հերոսամարտի մասին նիւթեր են լինելու։

Ազգային արխիւը նաեւ նախատեսում է մի քանի ցուցահանդէս անցկացնել։ Մայիսի 24-ին Երեւանի Պարոնեանի անւան թատրոնում կը բացւի Հայաստանի առաջին Հանրապետութեանն ու Սարդարապատի հերոսամարտին նւիրւած ցուցահանդէսը։

Մայիսի 26-ին Ապարանում կը կազմակերպւի ցուցահանդէս` նւիրւած Ապարանում եւ երկրի միւս հատւածներում տեղի ունեցած մարտերին։

«Ցաւօք, Ազգային արխիւում պահպանւում են միայն Սարդարապատի հերոսամարտի ականատեսների յուշերը, իսկ փաստաթղթերը քիչ են»,- բողոքեց Վիրաբեանը։

Խօսելով արխիւի միւս ձեռքբերումների մասին` նա յայտնեց, որ Ազգային արխիւ են փոխանցւել գերմանացի գրող, իրաւապաշտպան, լուսանկարիչ, Օսմանեան կայսրութիւնում իրականացւած Հայոց Ցեղասպանութեան ականատես եւ ուսումնասիրող Արմին Վեգնէրի լուսանկարների 30 բնօրինակները։

Լուսանկարներն արւել են Ցեղասպանութեան տարիներին, Ազգային արխիւում են պահպանւում լուսանկարների նեգատիւները։

«Դրանք ձեռք են բերւել Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանի մասնակցութեամբ։ Սա մեծ հարստութիւն է, որի մասին նոյնիսկ երազել չէինք կարող»,- աւելացրեց Ազգային արխիւի ղեկավարը։

1918 թ. մայիսի 26-ին լուծարւեց Անդրկովկասեան սէյմը (պառլամենտը), եւ դրանով իսկ կազմալուծւեց Անդրկովկասեան Հանրապետութիւնը։ Այդ նոյն օրը Վրաստանը հռչակեց իր անկախութիւնը, յաջորդ օրը՝ Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց (կենտրոնական) Ազգային խորհուրդը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախութիւնը։

Մայիսի 29-ին ՀՅԴ Արեւմտեան եւ Արեւելեան Բիւրոյի նիստում Յովհաննէս Քաջազնունին ընտրւեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, Երեւանն էլ նոր Հանրապետութեան մայրաքաղաք հռչակւեց:

Հայաստանն այս տարի կը նշի երկու տարւայ կեանք ունեցած (1918-1920) Առաջին Հանրապետութեան հռչակման հարիւրամեակը։

Յարակից լուրեր

  • Լոնդոնում ցուցադրւել է Քադիր Աքընի՝ Ցեղասպանութեան մասին պատմող «RED» ֆիլմը
    Լոնդոնում ցուցադրւել է Քադիր Աքընի՝ Ցեղասպանութեան մասին պատմող «RED» ֆիլմը

    Լոնդոնում տեղի է ունեցել թուրք գրող, հրապարակախօս Քադիր Աքընի պատրաստած Հայոց Ցեղասպանութեան եւ Հնչակեան կուսակցութեան յայտնի գործիչներից Փարամազի (Մատթէոս Սարգսեան) վերաբերեալ «RED» վաւերագրական ֆիլմի ցուցադրութիւնը:

  • «Դժւար է լինել կին». Իրանցի յայտնի լուսանկարչուհու աշխատանքները ցուցադրւում են Երեւանում
    «Դժւար է լինել կին». Իրանցի յայտնի լուսանկարչուհու աշխատանքները ցուցադրւում են Երեւանում

    Շադի Ղադիրիանի աշխատանքներն աչքի են ընկնում մարդասիրութեան, խաղաղութեան, եղբայրութեան եւ իրաւունքների հաւասարութեան կոչերով: «Պատկերացրէք՝ չկայ տիրապետում: Չկայ ագահութիւն կամ սով: Պատկերացրէք՝ աշխարհում բոլոր մարդիկ հաւասար են: Մարդկանց եղբայրութիւն»՝ այս միտքն է ընկած Շադիի բոլոր լուսանկարներում, թէեւ դրանց թեմաները տարբեր են: Յաճախ կինն է հանդէս գալիս այդ թեմաների գլխաւոր դերում՝ բարձրաձայնելով բազմաթիւ խնդիրների մասին: 

  • Մշոյ Սուրբ Կարապետ վանքի դուռը 1915 թ. ի վեր առաջին անգամ է հասանելի դարձել լայն հանրութեանը
    Մշոյ Սուրբ Կարապետ վանքի դուռը 1915 թ. ի վեր առաջին անգամ է հասանելի դարձել լայն հանրութեանը

    Նիւ Եօրքից. «Մետրոպոլիտեն» թանգարանում օրեր առաջ բացւած «Արմենիա» խորագրով ցուցահանդէսում ներկայացւած է նաեւ Մշոյ Սուրբ Կարապետ վանքի 13-րդ դարով թւագրւող փայտեայ դուռը, որը, փաստօրէն, 1915 թւականից ի վեր առաջին անգամ է հասանելի դառնում լայն հանրութեանը: 

  • Համազգայինի 90-ամեակը` Հանրապետութեան 100-ամեակի հետքերով
    Համազգայինի 90-ամեակը` Հանրապետութեան 100-ամեակի հետքերով

    Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան հիմնադրութեան 90-ամեակը ամէնէն ագուցուած աղերսներով կը կապուի Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին: Համազգայինը ինքը ամէն բանէ առաջ շարունակութիւնն է Հայաստանի Ա. Հանրապետութեան, պարզ այն պատճառով, որ երկրին մէջ պետութիւն կերտած, պետական մշակոյթ, կրթութիւն, համալսարան ստեղծած մարդիկ հիմնադրելով Համազգայինը, փաստօրէն շարունակեցին պետութեան գործունէութիւնը այս անգամ հայրենիքի սահմաններէն դուրս:

  • Խմբագրական. Իրաւապայմանագրային բարձրակէտը կեանքի կոչելու համար (Սեւրի դաշնագիրին 98-ամեակին առիթով)
    Խմբագրական. Իրաւապայմանագրային բարձրակէտը կեանքի կոչելու համար (Սեւրի դաշնագիրին 98-ամեակին առիթով)

    Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի նշումները առիթ էին եւ առիթ են վեր առնելու հանրապետութեան կարճատեւ ժամանակաշրջանին իրագործուած պատմաքաղաքական կարեւորագոյն իրադարձութիւնները եւ այժմէական կարգով զանոնք լուսարձակի տակ բերելու: Տարին դեռ յոբելենական է եւ կայ մօտեցում, որ ընթացիկ երկուքուկէս տարուան ընթացքին այս նշումները նոյն հայեցակարգային դիտանկիւնէն պիտի շարունակեն արծարծել ճակատագրորոշ խնդիրները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։