Հա

Մշակոյթ

26/05/2018

Մահացել է իրանական կինոյի լեգենդը՝ Նասեր Մալեք Մոթիին

Երէկ՝ մայիսի 25-ին, 88 տարեկան հասակաում մահացել է իրանական կինոյի լեգենդ, 50-ական, 60-ական եւ 70-ական թւականների ամենավառ ներկայացուցիչներից մէկը՝ Նասեր Մալեք Մոթիին:

«alikonline.ir» - Երէկ՝ մայիսի 25-ին, 88 տարեկան հասակաում մահացել է իրանական կինոյի լեգենդ, 50-ական, 60-ական եւ 70-ական թւականների ամենավառ ներկայացուցիչներից մէկը՝ Նասեր Մալեք Մոթիին:

Վերջին օրերին նա հոսպիտալացւել էր շնչառական խնդիրների եւ երիկամների գործունէութեան անբաւարարութեան պատճառով:

Մալեք Մոթիին համարւում է իրանական կինոյի 50-ական, 60-ական եւ 70-ական թւականների ամենավառ ներկայացուցիչներից մէկը: Նրա մասնակցութեամբ կինոները եւ ստեղծւած կերպարները երբեք չեն ջնջւի իրանական կինոյի սիրահարների յիշողութիւնից:

Իսլ. յեղափոխութեան յաղթանակից յետոյ, սակայն, Նասեր Մալեք Մոթիին բազմաթիւ այլ դերասանների պէս այլեւս չնկարւեց որեւէ կինոյում, ինչն էլ մեծ ցաւ պատճառեց նրան, եւ նրա սերնդակից այլ դերասաններին:

Բեհրուզ Ոսուղիի եւ Մոհամմադ Ալի Ֆարդինի կողքին, Նասեր Մալեք Մոթիին համարւում էր նախայեղափոխական շրջանի իրանական կինոյի ամենասիրւած ներկայացուցիչներից մէկը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։