Հա

Մշակոյթ

27/05/2018

Թուրքիայում հայկական «Արփի» թատերախումբը հանդէս կը գայ հայալեզու ներկայացմամբ

Թուրքիայում գործող հայկական «Արփի» թատերախումբը հանդէս կը գայ նոր հայալեզու թատերական ներկայացմամբ: 

«alikonline.ir» - Թուրքիայում գործող հայկական «Արփի» թատերախումբը հանդէս կը գայ նոր հայալեզու թատերական ներկայացմամբ: Ըստ «tert.am»-ի՝ գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը։

«Արփի»-ն հայախօս հանդիսատեսին կը ներկայանայ Երւանդ Օտեանի յայտնի «Չարշըլը Արթին աղա» պիեսով, յայտնի է, որ թատերական ներկայացման ռեժիսորն է Անկարայի պետական թատրոնից Շահին Էրգիւնէյը։ Ռեժիսորի օգնականն է Սարօ Սիրագանեանը։

Դերերով հանդէս կը գան Թուրքիայում գործող հայազգի դերասաններ Սարօ Սիրագանեանը, Արտօ Նալջըն, Նատալի Թուրանչը, Սերդար Քահւեջիօղլուն, Սեւան Նիզամեանը, Կարպիս Շիմշէքը, այլք։

«Արփի» թատերախումբը Թուրքիայում հիմնադրւել է 1947 թւականին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։