Հա

Մշակոյթ

27/05/2018 - 09:50

Ամերիկեան խոշոր ընկերութիւնը հեռուստատեսային նախագիծ կը նկարահանի Հայաստանի մասին

Հանրայայտ ընկերութիւնը նաեւ մէկ ժամ տեւողութեամբ հեռուստատեսային ֆիլմ կը նկարահանի Հայաստանում վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխութիւնների մասին։

Ամերիկեան խոշոր «Associated Television International» ընկերութիւնը յայտարարում է, որ 6 մասից բաղկացած դրամատիկ հեռուստատեսային նախագծի նկարահանում է սկսում Հայաստանում։ 

«alikonline.ir» - Հանրայայտ ընկերութիւնը նաեւ մէկ ժամ տեւողութեամբ հեռուստատեսային ֆիլմ կը նկարահանի Հայաստանում վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխութիւնների մասին։

Ամերիկեան խոշոր «Associated Television International» ընկերութիւնը յայտարարում է, որ 6 մասից բաղկացած դրամատիկ հեռուստատեսային նախագծի նկարահանում է սկսում Հայաստանում։ Տեղեկացնում է «armeniasputnik.am»-ը:

Արտադրութեան մէկնարկն այս տարւայ յուլիսին կը տրւի։ Վեց ծրագրերը կը հեռարձակւեն ԱՄՆ-ի ամբողջ տարածքում, ազգային հեռուստատեսութեամբ եւ «POPSTAR» ալիքով։

Ընկերութիւնը պատրաստւում է հեռարձակել դրանք 2018 թւականի հոկտեմբերին: «ATI»-ի նախագահ Դէյւիդ Մկքենզիի խօսքի համաձայն, սա աննախադէպ հնարաւորութիւն է Հայաստանի ստեղծագործական ներուժը ցուցադրելու եւ այն համաշխարհային կինոշուկայում որպէս կինոարտադրութեան եւ հեռուստատեսային արտադրութեան կենտրոն ներկայացնելու համար:

Ընկերութիւնը նաեւ Հայաստանում վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխութիւնների մասին պատմող մէկ ժամ տեւողութեամբ հեռուստատեսային ֆիլմ կը նկարահանի։ Ֆիլմը կը ցուցադրւի ԱՄՆ-ի ամբողջ տարածքում։

Պատմիչների դերում հանդէս կը գան ամերիկացի աստղեր Դին Քէյնն ու Մոնտէլ Վիլիամսը։ Մկքենզին, Քէյնն ու Վիլիամսը «Ժխտում» հեռուստաֆիլմի հեղինակներն են։ Նրանք նաեւ «Ժխտման ճարտարապետները» լիամետրաժ վաւերագրականի հեղինակներն են։

Աննախադէպ այս նախագծի շրջանակում առաջին անգամ ներկայացւել է, թէ ինչպէս է Հայոց Ցեղասպանութիւնը մինչ օրս ազդում Հայաստանի վրայ: Մկքենզին նաեւ ասում է, որ կարեւոր է կինոյի եւ հեռուստատեսութեան մասնագէտներին ցոյց տալ, որ Հայաստանը ոչ միայն ստեղծագործական ներուժ ունի, այլեւ հիանալի վայր է նկարահանումների համար։

«Մենք յուսով ենք, որ սա կը խթանի Հայաստանում կինոարտադրութեան ոլորտի զարգացումը»:

Նա յայտարարել է նաեւ, որ եւս չորս ճանապարհորդական հեռուստահաղորդում է նկարահանելու, որոնք կը ցուցադրւեն ամբողջ աշխարհում։ Նպատակը՝ Հայաստանում զբօսաշրջության ոլորտին աջակցելն է։

«Associated Television International» (ATI) ընկերութիւնը «Էմմի» մրցանակակիր է, որը շուրջ երեք տասնամեակ թատրոնի, հեռուստատեսութեան եւ կինոյի ոլորտներում աշխարհի ամենախոշոր արտադրողներից է։

«ATI»-ի հեռուստաշարքերը, վաւերագրական եւ գեղարւեստական ֆիլմերը ցուցադրւել են ամերիկեան բոլոր հեռարձակման ցանցերում, խոշոր կաբելային հեռուստաալիքներով, իսկ գործընկերների շնորհիւ՝ նաեւ ամբողջ աշխարհում։ «ATI»-ի վավերագրականներն ու հեռուստանախագծերը բազմիցս «Էմմի» մրցանակաբաշխութեանն են առաջադրւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։