Հա

Մշակոյթ

27/05/2018 - 11:00

Եգիպտոսում հազւագիւտ ոսկէ մետաղադրամներ են յայտնաբերւել

Հնագէտները հնագոյն Տանիս քաղաքում  16 մետր երկարութեամբ հին հռոմէական բաղնիքների աւերակներ են յայտնաբերել:

«alikonline.ir» - Հնագէտները հնագոյն Տանիս քաղաքում  16 մետր երկարութեամբ հին հռոմէական բաղնիքների աւերակներ են յայտնաբերել: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «moya-planeta.ru»-ը։

Աւերակների կողքին բազմաթիւ գանձեր են յայտնաբերւել՝ ոսկէ մետաղադրամներ, թրծւած կաւից արձանիկներ, բրոնզե գործիքներ եւ կերամիկա։ Մետաղադրամները առանձնայատուկ ուշադրութիւն են գրաւել՝ դրանց վրայ պատկերւած է Եգիպտոսի թագաւոր Պտղոմէոս 3-րդը եւ թւագրւում են մ․թ․ա․ 221-205 թւականները՝ Պտղոմէոս 4-րդ օրօք։

Մետաղադրամները 28 գրամ են կշռում, դրանց մի կողմում Պտղոմէոս 3-րդը նստած է գահին, իսկ միւս կողմում՝ առատութեան եղջիւրն է՝ երիզւած կառավարչի անւան տառերով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։