Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 29 Մայիսի 2018 11:40

Թուրք երաժիշտը գիթառի միջոցով ներկայացնում է Կոմիտասի աշխատանքները

Թուրք երաժիշտ, ուսումնասիրող եւ Թուրքիայում Սեւծովեայ համալսարանի Երաժշտագիտութեան ֆակուլտետի դասախօսական կազմի անդամ Թունջէր Օնդէրը յատուկ նախագիծ է սկսել՝ գիթառի միջոցով ներկայացնելով հայ նշանաւոր երգահան, երաժշտագէտ եւ երգիչ Կոմիտաս վարդապետի գործերը։ 

«alikonline.ir» - Թուրք երաժիշտ, ուսումնասիրող եւ Թուրքիայում Սեւծովեայ համալսարանի Երաժշտագիտութեան ֆակուլտետի դասախօսական կազմի անդամ Թունջէր Օնդէրը յատուկ նախագիծ է սկսել՝ գիթառի միջոցով ներկայացնելով հայ նշանաւոր երգահան, երաժշտագէտ եւ երգիչ Կոմիտաս վարդապետի գործերը։

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս փոխանցում է Ստամբուլում գործող պարբերականներից «Ակօս»-ը, Օնդէրն արդէն հասցրել է իր համերգային ծրագրով հանդէս գալ Ստամբուլի հայկական «Արամեան-Ունջուեան» միութիւնում ու Մխիթարեան Բոմոնթի հայկական վարժարանի բեմում։ 

Ծրագրի մաս են կազմել Կոմիտասի «Քելէ քելէ», «Գարուն ա», «Շողեր ջան», «Կաքաւի երգը», «Ալ այլուղս», «Երկինքն ամպել ա» եւ այլ ստեղծագործութիւններ։

«Կոմիտասը երգերի ժողովրդական աւանդոյթներից չի հեռացել անգամ այն մի քանի գործերում, որոնք ստեղծել է դաշնամուրային նւագակցութեան համար։ Այս առումով շատ կարեւոր ստեղծագործող է»,- նշում է Օնդէրը, ով բացի Կոմիտասից հասցրել է ուսումնասիրել նաեւ Արամ Խաչատրեանի, Առնօ Բաբաջանեանի եւ Տիգրան Չուխաջեանի գործերը։

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ