Հա

Մշակոյթ

14/06/2018

Խորովածի միջազգային փառատօնը կը նպաստի Հայաստանի ճանաչելիութեանը

Հայաստանն ամբողջ աշխարհում աւելի ճանաչելի դարձնելու, մեր երկրում զբօսաշրջութիւնը զարգացնելու նպատակով այս տարի օգոստոսին կանցկացւի Խորովածի միջազգային օրը (International Barbecue day): 

«alikonline.ir» - Հայաստանն ամբողջ աշխարհում աւելի ճանաչելի դարձնելու, մեր երկրում զբօսաշրջութիւնը զարգացնելու նպատակով այս տարի օգոստոսին կանցկացւի Խորովածի միջազգային օրը (International Barbecue day): 

Այս մասին յունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հիւսիսային դարպասներ» զբօսաշրջային նախագծի համակարգող Վազգէն Խաչիկեանը:

«Աշխարհում միջազգայնօրէն ընդունւած բազմաթիւ տօներ կան, բայց չկայ մի տօն, որը կապւում է խորովածի հետ, աւելին՝ միջազգային տօնացոյցում չկայ տօն, որն ունենայ հայկական ծագում»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ` նշեց Խաչիկեանը:

Նրա խօսքով` խորովածն աշխարհում միակ ուտեստն է, որն անխտիր պատրաստում են բոլոր ժողովուրդները: «Մեք հնագոյն ազգերից ենք, որ ունենք խորովածի պատրաստման լաւ աւանդոյթներ: Մեր նախաձեռնութեան համաձայն` օգոստոս ամսւայ նախավերջին շաբաթ օրը հռչակում ենք Խորովածի միջազգային օր եւ առաջարկում մարդկանց գալ Հայաստան եւ ճաշակել հայկական խորովածը: Նրանք, ովքեր մեր երկիր այցելելու հնարաւորութիւն չունեն, կարող են իրենց տներում, ռեստորաններում եւ այլուր խորոված պատրաստել եւ համացանցում նշել, որ միանում են Խորովածի միջազգայի օրւան»,- ասաց նա:

Խաչիկեանն անդրադարձաւ նաեւ Հայաստանում իրականացւող Խորովածի փառատօնին ու ընդգծեց, որ այս տարին յոբելեանական է:

Փառատօնը կը տեւի երկու օր: Առաջին օրը կը մրցեն պրոֆեսիոնալ խոհարարները, իսկ երկրորդ օրը բոլոր ցանկացողները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։