Հա

Մշակոյթ

17/06/2018

Ճապոնիայում «The Beatles» խմբի՝ նախկինում անյայտ 60 լուսանկար են գտել

Ճապոնացի լուսանկարիչ Կացուձի Աբէի տանը բրիտանական «The Beatles» խմբի՝ նախկինում անյայտ 60 լուսանկար են գտել: Դրանք ներկայացնում են 1966 թւականի յունիսից յուլիս Ճապոնիայում խմբի համերգային շրջագայութիւնը:

«alikonline.ir» - Ճապոնացի լուսանկարիչ Կացուձի Աբէի տանը բրիտանական «The Beatles» խմբի՝ նախկինում անյայտ 60 լուսանկար են գտել: Դրանք ներկայացնում են 1966 թւականի յունիսից յուլիս Ճապոնիայում խմբի համերգային շրջագայութիւնը: Այս մասին ըստ «news.am»-ի՝ գրում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «NHK»-ը:

Կացուձի Աբէն աշխատել է ջազ եւ փոփ երաժիշտների հետ: 10 տարի առաջ նա մահացել է: Լուսանկարներով եւ ժապաւէններով փաթեթը գտել են նրա տանը:

Լուսանկարների միջոցով կարելի է հետեւել, թէ ինչպէս են անցել խմբի համերգները Ճապոնիայում՝ Հանեդա օդանաւակայան ժամանումից սկսած: Փորձագէտների կարծիքով՝ առանձնակի արժէք են ներկայացնում Տոկիոյում 1966 թ. յուլիսի 2-ին «The Beatles»-ի եզրափակիչ համերգից լուսանկարները: Դրա ձայնագրութիւնը չի պահպանւել, մինչեւ հիմա լուսանկարներ նոյնպէս, փաստօրէն, չեն եղել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։