Հա

Մշակոյթ

19/06/2018 - 10:30

«France-Presse». «Շառլ Ազնաւուրը համաշխարհային շրջագայութիւնը կը վերսկսի սեպտեմբերին»

Շառլ Ազնաւուրը, ոը մայիսին ձեռքի կոտրւածք էր ստացել, համաշխարհային շրջագայութիւնը կը վերսկսի սեպտեմբերին:

 

«alikonline.ir» - Շառլ Ազնաւուրը, ոը մայիսին ձեռքի կոտրւածք էր ստացել, համաշխարհային շրջագայութիւնը կը վերսկսի սեպտեմբերին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յունիսի 18-ին յայտնել է «France-Presse» գործակալութիւնը՝ յղում անելով երգչի ներկայացուցիչներին:

Աւելի վաղ հաղորդւել էր, որ Ազնաւուրը վնասւածքի հետ կապւած դադարից յետոյ բեմ դուրս կը գայ յունիսի 30-ին Լոնդոնում, սակայն բժիշկները 94-ամեայ արտիստին յանձնարարել են յետաձգել համերգային գործունէութիւնը: «Դժբախտ պատահարից յետոյ, Շառլ Ազնաւուրն ապաքինւում է, սակայն բժիշկները պարզել են, որ վերականգնման գործընթացն աւելի շատ ժամանակ կը պահանջի, քան սպասւում էր եւ կը շարունակւի մինչեւ օգոստոսի վերջը»,- յայտարարել են շանսոնիէի ներկայացուցիչները:

Համերգները, որոնք ծրագրւած էին Մեծ Բրիտանիայում (Լոնդոնում յունիսի 30-ին), Իսպանիայում (Մարբելում յուլիսի 14-ին), Գերմանիայում (Ռեգենսբուրգում եւ Քեօլնում յուլիսի 21-ին եւ օգոստոսի 4-ին) եւ Խորւաթիայում (Պուլայում օգոստոսի 16-ին), չեղարկւած են: «Երգիչը կը կարողանայ իր համաշխարհային շրջագայութիւնը շարունակել սեպտեմբերին»,- յայտնել են արտիստի ներկայացուցիչները: Սպասւում է, որ Ազնաւուրն իր համերգային ծրագիրը կը վերսկսի Սիդնէյում ունենալիք ելոյթով, իսկ այնուհետեւ համերգներ կը տայ Տոկիոյում, Օսակայում , Կիեւում եւ Բրիւսէլում: Տարւայ վերջին պլանաւորւած են նրա համերգները Ֆրանսիայում, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։