Հա

Մշակոյթ

20/06/2018

«Չարենցը Կապոյտ Մզկիթի պահպաններից էր». «Կապոյտ մզկիթ»-ում մեծարեցին Չարենցին

Կապոյտ մզկիթի պահպանման գործում մեծ դերակատարութիւն ունեցած մեծանուն գրող Եղիշէ Չարենցին երախտագիտութիւն յայտնելու նպատակով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնի նախաձեռնութեամբ գրողի մեծարման երեկոյ անցկացւեց: Միջոցառումը տեղի ունեցաւ յունիսի 19-ին Կապոյտ մզկիթի բակում:

«alikonline.ir» - Կապոյտ մզկիթի պահպանման գործում մեծ դերակատարութիւն ունեցած մեծանուն գրող Եղիշէ Չարենցին երախտագիտութիւն յայտնելու նպատակով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնի նախաձեռնութեամբ գրողի մեծարման երեկոյ անցկացւեց: Միջոցառումը տեղի ունեցաւ յունիսի 19-ին Կապոյտ մզկիթի բակում:

«Իմանալով, որ Եղիշէ Չարենցը մեծ ծառայութիւն է մատուցել Կապոյտ մզկիթի պահպանութեան հարցում, մտածեցի, որ անպայման անհրաժեշտ է նրան նւիրւած երեկոյ կազմակերպել՝ համագործակցելով Հայաստանի տարբեր մշակութային եւ գիտական կենտրոնների հետ»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան մշակոյթի հարցերով խորհրդական Սէյէդ Մոհամմադ Ռեզա Հէյդարին:

Նա ընդգծեց, որ Իրանում հրատարակւել է հայ բանաստեղծների ստեղծագործութիւնների թարգմանւած ընտրանի, որում ներառւած են նաեւ Չարենցի գործերը: «Չարենցին սիրում եւ յարգում են մեր երկրում՝ չմոռանալով, որ նա արել է հնարաւորը Հայաստանում մզկիթը պահպանելու համար»,- ասաց Հէյդարին:

Մայր Աթոռի արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի պետ տէր Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանի խօսքով՝ եւ՛ գրագէտ, եւ՛ կիսագրագէտ, եւ՛ անգամ անգրագէտ մարդիկ Հայաստանում գիտեն Եղիշէ Չարենցի անունը: «Միայն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծութիւնը բաւարար էր, որ Չարենցը լինէր ժողովրդի երգիչ: Նա հայ դեկադանսի շրջանի մեծագոյն դեմքերից դարձաւ: Չարենցի նոյնիսկ այն բանաստեղծութիւնները, որոնք այսօր կարող ենք համարել կոմունիստական շրջանին տուրք տրւած, միեւնոյն է հանճարեղ են»,- շեշտեց նա:

Միջոցառմանը զեկոյցներով հանդէս եկան մի շարք հիւրեր, իրականացւեցին չարենցեան ընթերցումներ:

Միջոցառմանը Եղիշէ Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը գրողի գորգը նւիրեց մզկիթին:

Գրեթէ 300 տարի առաջ Հուսէյն Ալի Խանի պատւէրով կառուցւած 7 հազար քմ ընդհանուր մակերեսով Երեւանի Կապոյտ մզկիթը Խորհրդային միութեան տարիներին ոչնչացման եզրին է եղել, սակայն մի շարք հայ մտաւորականներ, որոնց թւում էր նաեւ Եղիշէ Չարենցը, դէմ դուրս եկան այդ մտադրութեանը եւ արեցին ամէն հնարաւորը մզկիթը պահպանելու համար: Դա նրանց յաջողւեց:

Միջոցառումն իրականացրեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնը՝ Երեւանի պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի, ՀՀ գրողների միութեան եւ Եղիշէ Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ:

Յարակից լուրեր

  • Հայ ազատորդիների մեծարանքի երեկոյ
    Հայ ազատորդիների մեծարանքի երեկոյ

    Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ ազատորդիներին մեծարելու նպատակով օգոստոսի 14-ին իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Թեհրանում «Շաֆաղ» մշակութային կենտրոնում: Միջոցառումը նախաձեռնել էր Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանը, համագործակցութեամբ Թ. Հ. թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած 8-ամեայ պարտադրեալ պատերազմի արժէքները պահպանող յանձնախմբի:

  • Մեծարանքի երեկոյ նւիրւած իրանահայ երաժշտագէտ Վարդան Սահակեանին
    Մեծարանքի երեկոյ նւիրւած իրանահայ երաժշտագէտ Վարդան Սահակեանին

    Երէկ, յուլիսի 31-ին, երաժշտասէր բազմութիւն էր համախմբւել Թեհրանի «Վահդաթ» դահլիճում, մասնակցելու իրանահայ երաժշտագէտ Վարդան Սահակեանի մեծարման հանդիսութեանը, ով երկարամեայ ստեղծագործութեան անցեալ եւ բեղմնաւոր դասախօսական աշխատանք է ծաւալել Իրանի երաժշտութեան ասպարէզում:

  • Քրիստոնէական Հայաստանի իսլամական սիրտը. ինչո՞վ է յայտնի Երեւանի Կապոյտ մզկիթը
    Քրիստոնէական Հայաստանի իսլամական սիրտը. ինչո՞վ է յայտնի Երեւանի Կապոյտ մզկիթը

    Աշխարհում առաջինը քրիստոնէութիւնն ընդունած Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում է գտնւում Կապոյտ մզկիթը։ Այն կառուցւել է 250 տարի առաջ:

  • «Չարենցն այսօր մահացաւ». անյայտ բանտարկեալի թաքուն գրառումը
    «Չարենցն այսօր մահացաւ». անյայտ բանտարկեալի թաքուն գրառումը

    Երբ ոչնչացնում են մարդուն, վերանում է ողջ աշխարհը։ Երբ մահանում են այնպիսի հսկաներ, ինչպիսին Չարենցն է, վերանում են Տիեզերքները։ Այնուհետեւ երբեմն վերականգնում է տեղի ունենում. վերականգնում են բարի համբաւը` ուշացած, անօգնական եւ ոչ պակաս ողբերգական, քան բուն ոչնչացումը։ Քանի որ մնում է միայն անունը եւ այն, ինչ այդ անունը կրողը հասցրել է իրագործել։

  • Մեծարանքի երեկոյ նւիրւած ազգային-հասարակական գործիչ եւ վաստակաւոր ճարտարապետ Վարուժան Առաքելեանին
    Մեծարանքի երեկոյ նւիրւած ազգային-հասարակական գործիչ եւ վաստակաւոր ճարտարապետ Վարուժան Առաքելեանին

    Մեծարանքի եւ գնահատանքի երեկոյ նւիրւած ազգային-հասարակական գործիչ եւ վաստակաւոր ճարտարապետ Վարուժան Առաքելեանին, մարդ, որի ֆինանսական ու աշխատանքային ջանքերի շնորհիւ հնարաւոր դարձաւ ոչնչացումից փրկել Իրանի Ատրպատական նահանգում գտնւող պատմական Ծործորի վանքը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։