Հա

Մշակոյթ

20/06/2018 - 10:20

«Չարենցը Կապոյտ Մզկիթի պահպաններից էր». «Կապոյտ մզկիթ»-ում մեծարեցին Չարենցին

Կապոյտ մզկիթի պահպանման գործում մեծ դերակատարութիւն ունեցած մեծանուն գրող Եղիշէ Չարենցին երախտագիտութիւն յայտնելու նպատակով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնի նախաձեռնութեամբ գրողի մեծարման երեկոյ անցկացւեց: Միջոցառումը տեղի ունեցաւ յունիսի 19-ին Կապոյտ մզկիթի բակում:

«alikonline.ir» - Կապոյտ մզկիթի պահպանման գործում մեծ դերակատարութիւն ունեցած մեծանուն գրող Եղիշէ Չարենցին երախտագիտութիւն յայտնելու նպատակով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնի նախաձեռնութեամբ գրողի մեծարման երեկոյ անցկացւեց: Միջոցառումը տեղի ունեցաւ յունիսի 19-ին Կապոյտ մզկիթի բակում:

«Իմանալով, որ Եղիշէ Չարենցը մեծ ծառայութիւն է մատուցել Կապոյտ մզկիթի պահպանութեան հարցում, մտածեցի, որ անպայման անհրաժեշտ է նրան նւիրւած երեկոյ կազմակերպել՝ համագործակցելով Հայաստանի տարբեր մշակութային եւ գիտական կենտրոնների հետ»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան մշակոյթի հարցերով խորհրդական Սէյէդ Մոհամմադ Ռեզա Հէյդարին:

Նա ընդգծեց, որ Իրանում հրատարակւել է հայ բանաստեղծների ստեղծագործութիւնների թարգմանւած ընտրանի, որում ներառւած են նաեւ Չարենցի գործերը: «Չարենցին սիրում եւ յարգում են մեր երկրում՝ չմոռանալով, որ նա արել է հնարաւորը Հայաստանում մզկիթը պահպանելու համար»,- ասաց Հէյդարին:

Մայր Աթոռի արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի պետ տէր Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանի խօսքով՝ եւ՛ գրագէտ, եւ՛ կիսագրագէտ, եւ՛ անգամ անգրագէտ մարդիկ Հայաստանում գիտեն Եղիշէ Չարենցի անունը: «Միայն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծութիւնը բաւարար էր, որ Չարենցը լինէր ժողովրդի երգիչ: Նա հայ դեկադանսի շրջանի մեծագոյն դեմքերից դարձաւ: Չարենցի նոյնիսկ այն բանաստեղծութիւնները, որոնք այսօր կարող ենք համարել կոմունիստական շրջանին տուրք տրւած, միեւնոյն է հանճարեղ են»,- շեշտեց նա:

Միջոցառմանը զեկոյցներով հանդէս եկան մի շարք հիւրեր, իրականացւեցին չարենցեան ընթերցումներ:

Միջոցառմանը Եղիշէ Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը գրողի գորգը նւիրեց մզկիթին:

Գրեթէ 300 տարի առաջ Հուսէյն Ալի Խանի պատւէրով կառուցւած 7 հազար քմ ընդհանուր մակերեսով Երեւանի Կապոյտ մզկիթը Խորհրդային միութեան տարիներին ոչնչացման եզրին է եղել, սակայն մի շարք հայ մտաւորականներ, որոնց թւում էր նաեւ Եղիշէ Չարենցը, դէմ դուրս եկան այդ մտադրութեանը եւ արեցին ամէն հնարաւորը մզկիթը պահպանելու համար: Դա նրանց յաջողւեց:

Միջոցառումն իրականացրեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնը՝ Երեւանի պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի, ՀՀ գրողների միութեան եւ Եղիշէ Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։