Հռոմում հնագէտները գտել են Լէնարդօ դա Վինչիի ամենավաղ նկարը՝ ստորագրւած հեղինակի կողմից:
«alikonline.ir» - Հռոմում հնագէտները գտել են Լէնարդօ դա Վինչիի ամենավաղ նկարը՝ ստորագրւած հեղինակի կողմից: Փոխանցում է «news.am»-ը:
Գիտնականները կարծում են, որ Վերածննդի մեծ վարպետը այն նկարել է 18 կամ 19 տարեկանում:
Նկարում կիսադեմով պատկերւած է հէնց նկարիչը՝ Գաբրիէլ հրեշտակապետի կերպարում, հաղորդում է «Fox»-ը:
Արւեստաբան եւ դա Վինչիի ստեղծագործութեան մասնագէտ Էռնեստօ Սոլարին նշել է, որ այս կերպարը վարպետի կողմից պատահական չի ընտրւել:
«Նա հետեւել է վաղ վերածննդի դիմանկարի աւանդոյթին, որը սկիզբ է առնում հին հռոմէական մեդալների եւ մետաղադրամների պատկերներից»,- ասում է Սոլարին:
«Ես՝ 52 թւականին ծնւած Լէոնարդոս, 1471-ին պատկերել եմ ինձ որպէս Գաբրիէլ հրեշտակապետ»,- նշւում է նկարում ստորին շրթունքի տակ գրւած ռեբուսում: