Հա

Մշակոյթ

23/06/2018 - 10:00

19-րդ դարում խորտակւած շոգենաւում գտնւած նկարները կարող են պատկանել Այւազովսկու վրձնին

Աւելի քան 10 կտաւ են յայտնաբերւել Ղրիմի արեւմտեան ափի մօտ Տարխանկուտ հրւանդանի շրջանում 19-րդ դարում խորտաւած «Գեներալ Կոցեբու» շոգենաւում, որոնց թւում, հնարաւոր է, կան յայտնի ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու գործերը:

«alikonline.ir» - Աւելի քան 10 կտաւ են յայտնաբերւել Ղրիմի արեւմտեան ափի մօտ Տարխանկուտ հրւանդանի շրջանում 19-րդ դարում խորտաւած «Գեներալ Կոցեբու» շոգենաւում, որոնց թւում, հնարաւոր է, կան յայտնի ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու գործերը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Նկարները յայտնաբերւել են ստորին նաւամբարներից մէկում: Այւազովսկին աշխատել է այդ նաւում: Երբ այն ուղարկել են Եգիպտոս, «Գեներալ Կոցեբուն» անցել է Սուէզի ջրանցքով: Փորձագէտներն ասում են, որ եթէ Այւազովսկին աշխատել է ինչ-որ նաւում, ապա յաճախ գործերի մի մասը թողել է այնտեղ: Ահա թէ ինչու ենք մենք կարծում, թէ որտեղից է նկարների այդքան հարուստ հաւաքածուն պատերին»,- «Ինտերֆաքս»-ին ասել է ջրասուզորդ Ռոման Դունաեւը:

Կտաւները գտնւել են յունիսին «Նեպտուն» գիտարշաւի ընթացքում: Դրանք ծածկւած են տիղմով: Դրանք բարձրանցնել, թէ ոչ, կորոշի Ստորջրեայ հետազօտութիւնների սեւծովեան կենտրոնը: «Դա թանկ արժեցող գործողութիւն է»,- ճշտել է ստորգետնեայ գիտարշաւի ղեկավարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։