Հա

Մշակոյթ

24/06/2018 - 09:20

Օսմանեան կայսրութիւնում պալատական լուսանկարիչը հայազգի Պօղոս Թագուլեան է եղել. թուրք ուսումնասիրողի անդրադարձը

Թուրք ուսումնասիրող Ումիթ Իւքսէլը Թուրքիայում հրատարակւող մշակութային «Հայաթ» ամսագրին տւած հարցազրոյցում պատմել է Օսմանեան կայսրութեան տարիներին սուլթանական պալատում 23 տարի լուսանկարիչ աշխատած Ֆեբուս Էֆենդիի մասին, ով իրականում հայազգի Պօղոս Թագուլեանն էր եւ անձամբ էր լուսանկարում սուլթաններին։

«alikonline.ir» - Թուրք ուսումնասիրող Ումիթ Իւքսէլը Թուրքիայում հրատարակւող մշակութային «Հայաթ» ամսագրին տւած հարցազրոյցում պատմել է Օսմանեան կայսրութեան տարիներին սուլթանական պալատում 23 տարի լուսանկարիչ աշխատած Ֆեբուս Էֆենդիի մասին, ով իրականում հայազգի Պօղոս Թագուլեանն էր եւ անձամբ էր լուսանկարում սուլթաններին։ Գրում է «tert.am»-ը:

Ըստ Իւքսէլի՝ թուրքական արխիւներում պահպանւել են Ֆեբուս Էֆենդիի յուշերը, որտեղ նա պատմել է, թէ ինչպէս ու ինչ դիրքով են սիրել լուսանկարւել օսմանցի առաջնորդները։

Հայազգի լուսանկարիչն իր յուշերում գրել է, որ սուլթան Աբդուլմեջիդն, օրինակ, շատ «կոկետ» էր եւ լուսանկարւելիս պարբերաբար հարցնում էր․ «Այսպէ՞ս կանգնեմ, թէ՞ այսպէս»։ Իսկ ահա Աբդուլհամիդ Երկրորդն, ըստ հայ լուսանկարչի, մշտապէս պահանջել է առաւել լուրջ, խիստ կեցւածքով լուսանկարներ։

Իր յուշերում Ֆեբուս Էֆենդի նաեւ նկատել է, որ պալատական ոչ մի կին չէր լուսանկարւում եւ իրեն երբեւէ նման խնդրով չեն կանչել։ 

«Միայն Էնւեր փաշան էր իր հարսանիքի ժամանակ կանչել»,- գրել է հայազգի նշանաւոր լուսանկարիչը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։