Հա

Մշակոյթ

24/06/2018

Աւելի քան 23 տարի 1 մարդու կողմից փորւած եւ 20 մ. խորութեան վրայ գտնւող աշխարհում. «The Daily Mail»-ն անդրադարձել է Առինջ գիւղի ստորգետնեայ քարանձաւին

Բրիտանական հեղինակաւոր «The Daily Mail» պարբերականն անդրադարձել է ՀՀ Առինջ գիւղում գտնւող ստորգետնեայ շինութեանը, որը կառուցել է գիւղի բնակիչ, պրոֆեսիոնալ շինարար Լեւոն Առաքելեանը: Քարանձաւը գտնւում է 20 մետր խորութեան վրայ ու 280 քառակուսի մետր տարածք զբաղեցնում: 

«alikonline.ir» - Բրիտանական հեղինակաւոր «The Daily Mail» պարբերականն անդրադարձել է ՀՀ Առինջ գիւղում գտնւող ստորգետնեայ շինութեանը, որը կառուցել է գիւղի բնակիչ, պրոֆեսիոնալ շինարար Լեւոն Առաքելեանը: Քարանձաւը գտնւում է 20 մետր խորութեան վրայ ու 280 քառակուսի մետր տարածք զբաղեցնում: Գրում է «tert.am»-ը: 

Նշւում է, որ ստորգետնեայ քարանձաւի կառուցման համար աւելի քան 23 տարի է պահանջւել: Ամէն ինչ սկսւել է 1985 թւականին, երբ Առաքելեանի կինը՝ Տոսեան, խնդրել է նրան տան տակ կարտոֆիլի համար նկուղ փորել:

Տղամարդը ժամանակին պատմել էր, որ ինքն այնքան է տարւել այս գործով, որ չի կարողացել կանգ առնել. սկզբում նա բանջարեղէնի համար նախատեսւած նկուղ է կառուցել, այնուհետեւ վերածել այն գինու մառանի, իսկ յետոյ մի ամբողջ քարանձաւատիպ կառոյց դարձրել այն, որը, ինչպէս պատմել է Լեւոնը, ինքը տեսել է երազում:

Աղբիւրը մանրամասնում է, որ շինարարն օրական մօտ 18 ժամ է անցկացրել գետնի տակ՝ փորելով թունելներ ու սիւներ եւ աստիճաններ քանդակելով քարերի մէջ:

Այժմ նկուղի տարածքում թանգարան է գործում, որում ցուցադրւում են Լեւոն Առաքելեանի՝ աշխատանքի ժամանակ օգտագործած գործիքներն ու կօշիկները:

Լեւոն Առաքելեանը մահացել է 2008 թւականին, 67 տարեկանում, սրտի կաթւածից: Իր մահւան օրը տղամարդը նոյնպէս աշխատել է նկուղում:

Լուսանկարների հեղինակը նորզելանդացի ճանապարհորդ, լուսանկարիչ Էյմոս Չեպլն է (բացի Լեւոն Առաքելեանին պատկերող լուսանկարներից):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։