Հա

Մշակոյթ

25/06/2018

Գիւմրիում տեղադրւեց Քըրք Քըրքորեանի յուշարձանը

Գիւմրու Աբովեան (Քըրք Քըրքորեան) փողոցում յունիսի 24-ին տեղի ունեցաւ Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորեանի յուշարձանի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին ներկայ էր արձանի տեղադրման նախաձեռնութեան հեղինակ, ծնունդով գիւմրեցի ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրեանը: Արձանի բացման պատիւը տրւեց Սամուէլ Բալասանեանին եւ նախաձեռնութեան հեղինակին:

«alikonline.ir» - Գիւմրու Աբովեան (Քըրք Քըրքորեան) փողոցում յունիսի 24-ին տեղի ունեցաւ Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորեանի յուշարձանի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին ներկայ էր արձանի տեղադրման նախաձեռնութեան հեղինակ, ծնունդով գիւմրեցի ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրեանը: Արձանի բացման պատիւը տրւեց Սամուէլ Բալասանեանին եւ նախաձեռնութեան հեղինակին: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Քաղաքապետ Սամուէլ Բալասանեանը խօսեց արձանի, դրա տեղադրման նախաձեռնութեան մասին, ապա անդրադարձաւ Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորեանի գործունէութեանը, Գիւմրիում ունեցած ներդրմանը. «2800 բնակարան կառուցւել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով, ճանապարհներ, մշակութային օջախներ, տարբեր միջոցառումներ, որ անցկացւել են «Լինսի» հիմնադրամի միջոցներով: Այս ամէնի համար գիւմրեցին իր երախտիքի խօսքը պէտք է ասէր եւ ասեց»,-աւելացրեց Սամուէլ Բալասանեանը: 

Քաղաքապետն իր խօսքում շնորհակալութիւն յայտնեց ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրեանին՝ արձանի տեղադրման նախաձեռնութեան համար: 

Իր խօսքում ողջունելով հայրենակիցներին՝ Գրիգոր Բեդիրեանը շնորհակալութիւն յայտնեց բոլոր այն անձանց, ովքեր իրենց լուման են ներդրել արձանի տեղադրման գործում: 

Արձանի հեղինակը գիւմրեցի քանդակագործ Արտուշ Պապոյեանն է, ով իր խօսքում նշեց. «Մեր բոլորիս նպատակն է եղել երախտապարտ լինել մեր բարերարներին, յատկապէս Քըրք Քըրքորեանին, ով այդքան միջոցներ տրամադրեց Գիւմրու վերականգնմանը»,-նշեց քանդակագործը:

Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնութիւն տրամադրելու նպատակով ամերիկահայ միլիարդատէրը ստեղծեց «Լինսի» հիմնադրամը՝ Հայաստանի տնտեսութեան մէջ ներդնելով 220 միլիոն դոլարի նւիրատւութիւն։ Միայն 73 միլիոն ծախսել է ճանապարհաշինութեան վրայ՝ վերանորոգելով 435 կիլոմետր պետական նշանակութեան ճանապարհներ։ 45 միլիոն դոլար էլ յատկացրել է երկրաշարժից աւերւած բնակֆոնդի վերականգման համար, որով Շիրակի ու Լոռու մարզերում կառուցւել է 149 շենք՝ 3674 բնակարանով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։