Հա

Մշակոյթ

26/06/2018

Դեսպան Թումանեանի այցն Իրանի ազգային կինոյի տուն

Յունիսի 25-ին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանն այցելեց Իրանի ազգային կինոյի տուն եւ հանդիպեց տնօրէն Լադան Թահերիի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Իրանի կինոյի թանգարանի տնօրէն Ալիռեզա Ղասեմխանը եւ «Art and Experience» մշակութային կազմակերպութեան ղեկավար Ամիր Հոսէյն Ալամալհոդան: 

«alikonline.ir» - Յունիսի 25-ին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանն այցելեց Իրանի ազգային կինոյի տուն եւ հանդիպեց տնօրէն Լադան Թահերիի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Իրանի կինոյի թանգարանի տնօրէն Ալիռեզա Ղասեմխանը եւ «Art and Experience» մշակութային կազմակերպութեան ղեկավար Ամիր Հոսէյն Ալամալհոդան: Տեղեկանում է Իրանում Հայաստանի դեսպանութեան կայքը:

Դեսպան Թումանեանը ծանօթացաւ Իրանի ազգային կինոյի տան եւ թանգարանի գործունէութեանը, ինչպէս նաեւ վերջիններիս առաջիկայ ծրագրերին: ՀՀ դեսպանը խօսեց նախորդ տարի ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ առաջին անգամ Իրանում կազմակերպւած հայկական ֆիլմերի շաբաթւայ մասին եւ առաջարկեց ընթացիկ տարւայ յիշեալ միջոցառումը կազմակերպել համատեղ ուժերով:

Ա. Թումանեանը նաեւ առաջարկեց համատեղ ուժերով կազմակերպել «Հայերն իրանական կինոյում» խորագիրը կրող կոնֆերանս եւ հրապարակել համապատասխան կատալոգ, ինչը մեծ պատրաստակամութեամբ ընդունւեց զրուցակիցների կողմից:

Հանդիպման ընթացքում քննարկւեցին նաեւ մի շարք այլ ծրագրեր եւ որոշւեց կազմել համատեղ աշխատանքների պլան, որում հաշւի կառնւեն կինոյի ոլորտում հայ-իրանական համագործակցութեան առկայ հնարաւորութիւնները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։