Հա

Մշակոյթ

27/06/2018 - 11:10

Անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանի պատմութեանն ու մշակոյթին նւիրւած հետազօտութիւնները. գիտաժողով ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում

Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում անցած գիտաժողովին ներկայացւել է Հայաստանի պատմամշակութային հարստութիւնը: «Հայկական պատմութեան եւ մշակոյթի արդի խնդիրները» թեմայով գիտաժողովն անցել է «Վարդանանց օրեր» ամենամեայ դասախօսութիւնների շրջանակում:

«alikonline.ir» - Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում անցած գիտաժողովին ներկայացւել է Հայաստանի պատմամշակութային հարստութիւնը: «Հայկական պատմութեան եւ մշակոյթի արդի խնդիրները» թեմայով գիտաժողովն անցել է «Վարդանանց օրեր» ամենամեայ դասախօսութիւնների շրջանակում:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս փոխանցում է «Ամերիկայի ձայնը», Հայաստանի պատմութիւնն ու մշակոյթը գիտական մակարդակով վերջին կէս դարի ընթացքում հետազօտող Կոնգրեսի գրադարանի աշխատակից Լեւոն Աւդոյեանի խօսքով, նոյնիսկ մասնագիտական շրջանակներում Հայաստանի մասին գիտելիքները յաճախ սահմանափակւում են մի քանի հիմնահարցերով, մինչդեռ, ժողովրդի պատմամշակութային հարստութեան մեծ մասը դուրս է մնում.

«Նոյեան տապանը Արարատ լեռան վրայ, Հայաստանն՝ առաջին քրիստոնեայ պետութիւն, Հայոց Ցեղասպանութիւն՝ շատերն այսքանը գիտեն: Սակայն, մեր թւարկութեան 6-րդ դարից, երբ Հայաստանն առաջին անգամ յիշատակւել է, մինչեւ մեր օրերը, առկայ է հարուստ եւ հիմնականում անյայտ պատմութիւն»,- ասում է Լեւոն Աւդոյեանը: 

Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում անցած «Հայկական պատմութեան եւ մշակոյթի արդի խնդիրները» թեմայով գիտաժողովին մասնակցող Միացեալ Նահանգների, Եւրոպայի եւ Հայաստանի պատմաբանները ներկայացրեցին հայագիտութեան արդի հարցերը՝ Կիլիկիոյ թագաւորութեան զարգացումից մինչեւ Հայաստանում սամիզդատի՝ ինքնահրատի տարածում:

Մոնղոլների առեւտուրն ու Կիլիկիոյ թագաւորութիւնը իր զեկոյցում Մետրոպոլիտեն արւեստի թանգարանի աշխատակից Հելէն Էւանսը նշում է՝ մոնղոլների հետ համագործակցելիս Կիլիկիոյ թագաւորութիւնն այնքան հզօր էր դարձել, որ ձգտում էր նոյնիսկ դառնալ երկրորդ Բիւզանդիան:

«Մոնղոլների առեւտրի ուղիների վրայ Կիլիկիոյ թագաւորութեան վերահսկողութիւնը թագաւորութեան հարստութեան եւ հզօրութեան բանալին էր»,- նշում է Հելէն Էւանսը:

Խորհրդային իշխանութիւնների կողմից արգելւած հայկական սամիզդատը ծնունդ տւեց ժամանակակից Հայաստանի մամուլին, նշում է Ներսէս Հայրապետեանը.

«Դա մեր մշակոյթի, լրագրութեան, պատմութեան մի մասն է»,- ընդգծում է Ներսէս Հայրապետեանը:

Փորձագէտի խօսքով, անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանի պատմութեանն ու մշակոյթին նւիրւած հետազօտութիւնները.

«Մենք սովորաբար աւելի շատ յետ նայող ժողովուրդ ենք, սակայն, կան թեմաներ, որ մեր կողքին են»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։