Հա

Մշակոյթ

30/06/2018 - 09:50

Դարէն Արոնոֆսկին, Ջանֆրանկօ Ռոզին, Ուլրիխ Զայդլը եւ Շոն Բէյքերը՝ «Ոսկէ ծիրան»-ի պատւաւոր հիւրեր

 Երեւանի  «Ոսկէ ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատօնի մեկնարկին մնացել են հաշւած օրեր։ Փառատօնն այս տարի տեղի կունենայ յուլիսի 8-ից 15-ը։

«alikonline.ir» - Երեւանի  «Ոսկէ ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատօնի մեկնարկին մնացել են հաշւած օրեր։ Փառատօնն այս տարի տեղի կունենայ յուլիսի 8-ից 15-ը։ Գրում է «yerkir.am»-ը:

Յունիսի 29-ին տեղի ունեցած մամլոյ ասուլիսի ժամանակ փառատօնի կազմակերպիչները ներկայացրեցին բացման եւ փակման արարողութիւնները, աստղերի բացումը, յետահայեաց ցուցադրութիւնները, յատուկ ծրագրերը եւ փառատօնի պատւաւոր հիւրերի անունները։

Բանախօսներն էին փառատօնի կինոքննադատ Րաֆֆի Մովսիսեանը, բացման եւ փակման արարողութիւնների ռեժիսոր Հրանտ Մովսիսեանը, ԱՄՆ դեսպանատան հասարակայնութեան հետ կապերի բաժնի ղեկավար Ռոբերտ Անդերսոնը, վիդէոարտ ծրագրի համակարգող Վահագն Խաչատրեանը եւ ցուցահանդէսների համադրող Թերեզա Դաւթեանը։

Փառատօնի հանդիսաւոր բացման եւ փակման արարողութիւններն այս տարի տեղի կունենան Արամ Խաչատրեանի անւան համերգասրահում։

Փառատօնի շրջանակներում յարգանքի տուրք կը մատուցւի Ներսէս Յովհաննիսեանին, Ալբերտ Մկրտչեանին եւ Արա Վահունուն 80-ամեայ յոբելեանների կապակցութեամբ։ Փառատօնի աւանդոյթի համաձայն՝ Շառլ Ազնաւուրի անւան հրապարակում կը տեղադրւեն նրանց պատւոյ աստղերը։

Փառատօնի յոբելեանի առթիւ այս տարի տեղի կունենան մի շարք ցուցահանդէսներ, այդ թւում՝  «Ֆրանկոֆոն երկրների կինօն» ծրագրում ընդգրկւած ֆիլմերի ազդագրերի  ցուցահանդէս (ՀԲԸՄ-ում), «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի պատմութիւնը ներկայացնող պաստառների ցուցահանդէս (Մոսկւա Կինոթատրոն), «Ոսկէ ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատօնին ցուցադրւող ֆիլմերի պաստառների ցուցահանդէս (Միրզոյեան գրադարան), «Փխրուն» խմբակային միջազգային ժամանակակից արւեստի ցուցահանդէս (Կինեմատոգրաֆիստների միութիւն), որն իրենից ներկայացնում է վիդեոարտ, ինստալեացիա։ Ցուցահանդէսները բաց կը լինեն յուլիսի 8-ից 15-ը։

Յոբելեանական փառատօնի պատւաւոր հիւրերն են կինոռեժիսորներ Դարէն Արոնոֆսկին, Ջանֆրանկօ Ռոզին, Ուլրիխ Զայդլը եւ Շոն Բէյքերը:

Յետահայեաց ցուցադրութիւններն այս տարի ընդգրկում են համաշխարհային ճանաչում ունեցող կինոռեժիսորներ Դարոն Արոնոֆսկու եւ Ջանֆրանկո Ռոզիի ֆիլմերի ընտրանին։

Փառատօնի շրջանակներում կը լինի նաեւ յատուկ ծրագիր նւիրւած ռեժիսոր Դաւիթ Սաֆարեանի 65-ամեակին։

Յարակից լուրեր

  • Յարութիւն Խաչատրեան.- «Վախենում եմ Հայաստանում ֆիլմերս ցուցադրել, շատ դժւար է ընկալւում»
    Յարութիւն Խաչատրեան.- «Վախենում եմ Հայաստանում ֆիլմերս ցուցադրել, շատ դժւար է ընկալւում»

    Ռեժիսոր, «Ոսկէ ծիրան» փառատօնի գլխաւոր տնօրէն Յարութիւն Խաչատրեանն այս տարի նշում է ծննդեան 60-ամեակը: Ասում է՝ երջանիկ է, որովհետեւ չի կորցրել ո՛չ ընտանիքը, ո՛չ ընկերներին, ինչպէս շատ կինոգործիչներ, որովհետեւ արւեստը դժւար պայքար է։
    Ստեղծագործական բուռն ընթացքից յետոյ 1990-ականների կէսերին ռեժիսորը մեծ դադար վերցրեց. այլ գործերով էր զբաղւած:

  • Թայֆուն Փիրսելիմօղլի.- «Հնարաւոր է՝ մի օր իմ ֆիլմի հերոսները դառնան նաեւ հայերը»
    Թայֆուն Փիրսելիմօղլի.- «Հնարաւոր է՝ մի օր իմ ֆիլմի հերոսները դառնան նաեւ հայերը»

    «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի «Խաղարկային ֆիլմեր» անւանակարգում առաջադրւած կինոնկարներից մէկն էլ Թայֆուն Փիրսելիմօղլուի «Ես նա չեմ» ֆիլմն է:
    Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը նշեց, որ ֆիլմի հիմքում անհատականութեան փոփոխութիւնն է, որը, ռեժիսորի հաւաստմամբ, իրեն շատ է գրաւել, նա նաեւ իր նովէլներում է (2 գրքի հեղինակ է) այս թեման արծարծում:

  • Նարէ Հայկազեան.- ««Ոսկէ ծիրան»-ը արւեստում մեծ շարժ է մտցրել, ու շարժել կինոարւեստի անիւը»
    Նարէ Հայկազեան.- ««Ոսկէ ծիրան»-ը արւեստում մեծ շարժ է մտցրել, ու շարժել կինոարւեստի անիւը»

    Դերասանուհի Նարէ Հայկազեանը «Ոսկէ ծիրան» փառատօնին ներկայացրել է 18 րոպէ տեւողութեամբ «Թակոց» ֆիլմը, որտեղ հանդէս է գալիս ոչ թէ իբրեւ դերասանուհի, այլ՝ ռեժիսոր: «tert.am»-ի հետ զրոյցում դերասանուհին նշեց, որ այս կինոփառատօնը արւեստում մեծ շարժ է մտցրել ու շարժել կինոարւեստի անիւը:

  • «Ոսկէ ծիրան» փառատօնի արտամրցութային ծրագիրը հարուստ է բազմաթիւ իւրօրինակ ֆիլմերով
    «Ոսկէ ծիրան» փառատօնի արտամրցութային ծրագիրը հարուստ է բազմաթիւ իւրօրինակ ֆիլմերով

    Երեւանում յուլիսի 13-20-ն անցկացւելիք «Ոսկէ ծիրան» Երեւանի 11-րդ միջազգային կինոփառատօնի արտամրցութային ծրագրերի ֆիլմերի ցանկն արդէն յայտնի է: Այս տարի հանրութիւնը հնարաւորութիւն կը ստանայ դիտել եւ գնահատել շուրջ 100 կինոնկար: Ֆիլմերից շատերի հեղինակները բազմաթիւ փառատօների մասնակցած հեղինակաւոր ռեժիսորներ են: Տասնմէկ տարւայ պատմութիւն ունեցող «Ոսկէ ծիրան»-ը կը մեկնարկի մի քանի շաբաթից:

  • «Փարաջանով» ֆիլմը երեւանեան կինովարձոյթում կը յայտնւի տարեվերջին
    «Փարաջանով» ֆիլմը երեւանեան կինովարձոյթում կը յայտնւի տարեվերջին

    Հայաստանի, Ուկրայինայի, Ֆրանսիայի եւ Վրաստանի համատեղ արտադրութեամբ ստեղծւած «Փարաջանով» լիամետրաժ գեղարւեստական ֆիլմն ապահովում է իր փառատօնային յաղթարշաւը, սակայն ֆիլմի համաշխարհային պրեմիերան երկարաձգւում է: Ֆիլմի գլխաւոր դերակատար եւ պրոդիւսեր Սերժ Աւետիքեանը Փարիզից «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց, որ «Փարաջանովը»-ը ուկրայնական կինովարձոյթ է դուրս գալու հոկտեմբերի 3-ին, նախապրեմիերան կը կայանայ հոկտեմբերի 2-ին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։