Հա

Մշակոյթ

01/07/2018

ԻՒՆԵՍԿՕ-ն անւանել է համաշխարհային ժառանգութեան եւս 3 նոր օբիեկտ

ԻՒՆԵՍԿՕ-ն՝ Միաւորւած ազգերի Կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի կազմակերպութիւնը, երեք նոր օբիեկտ է ներառել համաշխարհային ժառանգութեան օբիեկտների ցանկում: 

«alikonline.ir» - ԻՒՆԵՍԿՕ-ն՝ Միաւորւած ազգերի Կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի կազմակերպութիւնը, երեք նոր օբիեկտ է ներառել համաշխարհային ժառանգութեան օբիեկտների ցանկում: Ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «The Guardian»-ը՝ մանրամասնելով, որ դրանք գտնւում են Քենիայում, Օմանում ու Սաուդական Արաբիայում:

Համապատասխան որոշումը կայացւել է Բահրէյնում ԻՒՆԵՍԿՕ-ի 42-րդ նստաշրջանի ժամանակ:

Ըստ այդմ՝ ցանկում է ներառւել Քենիայում գտնւող Թհիմլիչ Օհինգա հնագիտական օբիեկտը, որն իրենից քարէ ամրացում է ներկայացնում: Այն կառուցւել է 16-րդ դարում:

Ցանկում ներառւած երկրորդ օբիեկտն Օմանի ափին գտնւող Կալհաթ հնամենի քաղաքն է՝ շրջապատւած արտաքին եւ ներքին պատերով: Հնամենի ժամանակներում այն եղել է ակտիւ առեւտրային գօտի, որտեղ առքուվաճառքով են զբաղւել Արաբական թերակղզու, Արեւելեան Աֆրիկայի, Հնդկաստանի, Չինաստանի ու Հարաւ-արեւելեան Ասիայի բնակիչները:

Մինչդեռ երրորդ օբիեկը՝ Ալ Ասհա օազիսը, գտնւում է Սաուդական Արաբիայում: Այն բաղկացած է պարտէզներից, առւակներից, աղբիւրներից, դրենաժային լճից, պատմական շինութիւններից: Այն աշխարհում ամենամեծ օազիսն է, որտեղ  աճում է 2.5 մլն. արմաւենի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։