Հա

Մշակոյթ

02/07/2018

Լորիս Ճգնաւորեանը՝ «Իրանական նոճի» մրցանակի դափնեկիր

Յուլիսի 5-ին տեղի կունենայ «Իրանական նոճի» մրցանաբաշխութեան երրորդ հանդիսաւոր արարողութիւնը:

«alikonline.ir» - Յուլիսի 5-ին տեղի կունենայ «Իրանական նոճի» մրցանաբաշխութեան երրորդ հանդիսաւոր արարողութիւնը: Տեղեկացնում է ԻԼՆԱ լրատւական գործակալութիւնը:

Այս տարի մրցանակը բաժին կը հասնի իրանահայ անւանի կոմպոզիտոր եւ երաժշտագէտ, մայեստրօ Լորիս Ճգնաւորեանին ու շահնամէագէտ եւ համալսարանի դասախօս Սաջջադ Այդանլուին:

Նշենք, որ «Իրանական նոճի»-ն Իրանի մշակութային ժառանգութեան ոչ-պետական առաջին մրցանակն է, որ ստեղծւել է չորս տարի առաջ, մշակութային ու համալսարանական ոչ-կառավարական կառոյցների կողմից: Անցեալ տարիների ընթացքում մրցանակի դափնեկիր են դարձել Աբդօլմաջիդ Արֆաին (իլամագէտ), Այդին Սլսեբիլին (Շահնամէի պատկերազարդող), Ժալէ Ամուզեգար (մշակոյթի եւ իրանական պատմական լեզուների դասախօս) եւ Միլադ Վանդային (հնագէտ):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։