Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 02 Յուլիսի 2018 09:20

Իտալական քաղաքն ընդգրկւել է ԻՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգութեան ցանկում

Իտալական Իւրեա քաղաքը, որը յայտնի է որպէս «Olivetti» գրամեքենաների արտադրութեան վայր, ընդգրկւել է ԻՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգութեան ցանկում: 

«alikonline.ir» - Իտալական Իւրեա քաղաքը, որը յայտնի է որպէս «Olivetti» գրամեքենաների արտադրութեան վայր, ընդգրկւել է ԻՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգութեան ցանկում: Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին կիրակի յայտարարել են համաշխարհային կազմակերպութիւնն ու Իտալիայի մշակոյթի նախարարութիւնը:

«Պիեմոնտ մարզում տեղակայւած արդիւնաբերական Իւրեա քաղաքը զարգացել է որպէս փորձարարական հարթակ գրամեքենաներ, մեխանիկական հաշւիչ սարքեր եւ համակարգիչներ արտադրող «Olivetti» ընկերութեան համար: Քաղաքում գտնւում են խոշոր գործարան, վարչական շէնքերը, ինչպէս նաեւ մասնագիտացւած տարածքներ՝ նախատեսւած սոցիալական ծառայութիւնների բնակութեան համար»,- յայտնում է ԻՒՆԵՍԿՕ-ն:

Իտալական քաղաքի ներառումը մշակութային ժառանգութեան ցանկում տեղի է ունեցել Բահրէյնում անցկացւող ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան յանձնաժողովի նիստի շրջանակներում:

Յիշեցնենք, որ նախօրէին յայտնի էր դարձել, որ Միաւորւած ազգերի Կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի կազմակերպութիւնը երեք նոր օբիեկտ է ներառել համաշխարհային ժառանգութեան ցանկում: Դրանք գտնւում են Քենիայում, Օմանում ու Սաուդական Արաբիայում:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ