Հա

Մշակոյթ

Շաբաթ, 07 Յուլիսի 2018 10:20

Տպագրւել է իրանահայ երգահան Վարուժան Պարթեւի երգերի ժողովածուն

Առաջիկայ օրերին կը կայանայ իրանահայ երգահան Վարուժան Պարթեւի երգերի ժողովածուի շնորհանդէսը։ Այն կազմել-հեղինակել է ՀՀ վաստակաւոր արտիստ, բազմաթիւ ազգային եւ միջազգային մրցոյթների դափնեկիր Աննա Մայիլեանը։

«alikonline.ir» - Առաջիկայ օրերին կը կայանայ իրանահայ երգահան Վարուժան Պարթեւի երգերի ժողովածուի շնորհանդէսը։ Այն կազմել-հեղինակել է ՀՀ վաստակաւոր արտիստ, բազմաթիւ ազգային եւ միջազգային մրցոյթների դափնեկիր Աննա Մայիլեանը։

Վարուժան Պարթեւը ծնունդով Նոր Ջուղայից էր։ Ունեցել է հետաքրքիր կենսագրութիւն. բարձրագոյն կրթութիւն ստացել է Լոնդոնում՝ շինարարական ճարտարագիտութիւն մասնագիտութեամբ։ Բարձր պաշտօններ է զբաղեցրել Իրանի պետական համակարգում՝ նաւթարդիւնաբերութեան ոլորտում։ Դրա հետ մէկտեղ զբաղւել է երաժշտութեամբ, թարգմանչական աշխատանքով։ Թարգմանել է Շեքսպիրի պիեսները, հայ գրողների ստեղծագործութիւնները թարգմանել է պարսկերէն։ Հիմնադրել է երգչախմբեր ու համերգներ ունեցել։ Կեանքի վերջին տարիներին հաստատւել էր Հայաստանում։

Վարուժան Պարթեւի գրչին են պատկանում ռոմանսներ, զուգերգեր, մանկական երգեր։ Աննա Մայիլեանին Վարուժան Պարթեւի ստեղծագործութիւնները փոխանցւել են երգահանի դստեր՝ Փիւնիկ Պարթեւի միջոցով։ Վերջինիս հետ հանդիպումից յետոյ է միայն երգչուհին տեղեկացել, որ Վարուժան Պարթեւն իր կեանքի օրօք շատ է ցանկացել, որպէսզի իր ստեղծագործութիւնները կատարի Աննա Մայիլեանը։ Երգահանի ցանկութիւնը նրա մահից յետոյ ի կատար է ածւել։ Աննա Մայիլեանը բազմիցս կատարել է Պարթեւի երգերը։ Թողարկւել է խտասալիկ։ Տպագրւած ժողովածուն ամփոփելու է երգերի նոտագրւած տարբերակները։ Ժողովածուն կը յանձնւի գրադարաններին, ուսումնական հաստատութիւններին։ Այն ամփոփ ուսումնական նիւթ է ուսանողների համար։

Աննա Մայիլեանը նկատում է, որ դստեր յանձնած նիւթին ծանօթանալով՝ պարզւեց, որ դրանք կարիք ունեն դաշնակւելու, այսինքն՝ երգերի համար պէտք է յատուկ գրւի դաշնամուրային գիծը։ «Կոմպոզիտոր, դաշնակահարներ Հայկ Մելիքեանը եւ Կարէն Անանեանը դաշնակեցին երգերը։ Ընդ որում, մեղեդիները փոփոխութեան չեն ենթարկւել՝ հնարաւորինս մօտ մնալով բնօրինակին։ Աշխատանքի արդիւնքում ստեղծւել են 15 երգ-ռոմանս եւ 9 մանկական երգ։ Մանկական երգերը շատ գողտրիկ են։ Մանաւանդ նոր դաշնակմամբ դրանք դարձել են հրաշալի ստեղծագործութիւններ։ Իւրաքանչիւր մանկական երգչախումբ կարող է կատարել դրանք։ Սա նոր երգացանկ է։ Մանկական երգերի առումով մենք որոշակի թերի վիճակ ունենք. քիչ երգեր կան, դժւար է գտնել լաւ երգացանկ,- ասաց Աննա Մայիլեանը՝ աւելացնելով, որ կատարւել է նաեւ մեծ աշխատանք, որպէսզի մեր հայ ռոմանսի երգացանկը համալրւի նոր ու գեղեցիկ ստեղծագործութիւններով։- Ռոմանսները չափազանց մեղեդային են, տաք։ Ընդհանրապէս իրանահայ երգահանների մեղեդիները շատ ջերմ են»։

Աննա Մայիլեանը նշում է, որ Պարթեւի երգերը շատ հասանելի են ունկնդրին, վստահ է, որ սիրելի կը լինեն։ Վարուժան Պարթեւն իր երգերը հիմնականում գրել է իրանահայ պոէտների բառերի հիման վրայ։ Երգ է գրւել նաեւ Եղիշէ Չարենցի բանաստեղութեան հիման վրայ։

Ժողովածուի շնորհանդէսը տեղի կունենայ յուլիսի 12-ին։ Միջոցառման ընթացքում ոչ միայն կը ներկայացւի ժողովածուն, այլեւ կը կատարւեն Վարուժան Պարթեւի ռոմանսներն ու մանկական երգերը։ Ընդ որում, երգերը կը կատարի նաեւ կոմպոզիտորի թոռնուհին՝ Անին։ Գրքի ստեղծման աշխատանքները հովանաւորել է Վարուժան Պարթեւի դուստրը։

Related items

  • Հաղորդագրութիւն Հաղորդագրութիւն

    Սոյն թւականի վերջին երկու ամիսներին Քրիստոնէական Դաստիարակութեան բաժանմունքի նախաձեռնութեամբ եւ թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օրհնութեամբ հրատարակւել են երեք արժէքաւոր գրքեր, որոնք իրենց բովանդակութեամբ մեծապէս նպաստելու են հայ հաւատացեալի հոգու եւ մտքի լուսաւորութեան եւ կրօնական-եկեղեցական եւ մանկավարժական գիտելիքների աճման, այսպէս.-

  • Հրատարակւել է Վլադիլէն Բալեանի «Եւ նրանք բոլորը եղել են… էջեր կոմպոզիտորի օրագրից…» խորագրով գիրքը Հրատարակւել է Վլադիլէն Բալեանի «Եւ նրանք բոլորը եղել են… էջեր կոմպոզիտորի օրագրից…» խորագրով գիրքը

    ՀՀ Մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ՝ «Ամրոց գրուպ» ընկերութիւնը հրատարակել է կոմպոզիտոր, ՀԽՍՀ-ի արւեստի վաստակաւոր գործիչ Վլադիլէն Բալեանի «Եւ նրանք բոլորը եղել են… էջեր կոմպոզիտորի օրագրից…» խորագրով ռուսերէն գիրքը։

  • Անթիլիասի տպարանից լոյս տեսաւ «Համապատկեր արեւմտահայ գրականութեան» Դ հատոր Անթիլիասի տպարանից լոյս տեսաւ «Համապատկեր արեւմտահայ գրականութեան» Դ հատոր

    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան տպարանից լոյս տեսաւ Յակոբ Օշականի «Համապատկեր արեւմտահայ գրականութեան» Դ հատորը, որի մէջ ներառնւած են հայ գրականութեան իրապաշտ սերնդի գրողներ, Յ. Պարոնեան, Մ. Խրիմեան, Գ. Սրւանձտեանց, Խ. Նարբէյ, Մ. Չերազ, Եղիա Տ., Մ. Մամուրեան, Ծերենց եւ Ս. Տիւսաբ: Իւրաքանչիւր հեղինակ իր ոճով կարողացել է իր ներքին յուզումներն ու սլացքը արտայայտել եւ հարստացնել արեւմտահայ գրականութիւնը:

  • ԱՆԴՐԱԴԱՐՁ - Հայ մշակոյթը՝ երգարւեստում ԱՆԴՐԱԴԱՐՁ - Հայ մշակոյթը՝ երգարւեստում

    «Հայոց ազատամարտը երգերում» գրքի հեղինակ Սահակ Սահակեանը 2014 թւականին Երեւանում «Լուսակն» հրատարակչութեան միջոցով եւ Արմենուհի եւ Ղեւոնդ Կուկունեանների անւան «Նոր սերունդ» հիմնադրամի մեկենասութեամբ հրատարակեց բաւականին արժէքաւոր այս գիրքը, որի մասին թերթիս հոկտեմբերի 19-ի համարում բաւականին բովանդակալից անդրադարձ արդէն ունեցել ենք:

  • Նոր հրատարակութիւն Նոր հրատարակութիւն

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լոյս է ընծայել Վահրամ եպիսկոպոս Մանկունու «Գէորգ Դ եւ իւր ժամանակը (1812-1882)» երկը, որ նախապէս հրատարակւել էր Փարիզում «Վեմ» ամսագրի 1933-1937 թթ. համարներում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ