Հա

Մշակոյթ

Կիրակի, 08 Յուլիսի 2018 09:10

Նիւ Եօրքում մահացել է Սարդ-մարդուն եւ Դոկտոր Սթրէյնջին ստեղծող նկարիչ Սթիւ Դիտկոն

Նիւ Եօրքում 90 տարեկանում կեանքից հեռացել է ամերիկացի նկարիչ եւ գրող Սթիւ Դիտկոն, որը յայտնի է որպէս Սարդ-մարդու, Դոկտոր Սթրէյնջի, Հալքի, Երկաթէ մարդու եւ մի շարք այլ յայտնի կերպարների ստեղծող:

«alikonline.ir» - Նիւ Եօրքում 90 տարեկանում կեանքից հեռացել է ամերիկացի նկարիչ եւ գրող Սթիւ Դիտկոն, որը յայտնի է որպէս Սարդ-մարդու, Դոկտոր Սթրէյնջի, Հալքի, Երկաթէ մարդու եւ մի շարք այլ յայտնի կերպարների ստեղծող: Գրում է «tert.am»-ը:

«The Hollywood Reporter»-ը հաղորդում է, որ նկարչի մահւան մասին տեղեկութիւնը հաստատել են Նիւ Եօրքի ոստիկանութիւնում:

Աղբիւրի հաղորդմամբ՝ Դիտկոյին մահացած են յայտնաբերել նրա բնակարանում դեռ յունիսի 29-ին, սակայն այդ մասին յայտնի է դարձել միայն այժմ:

Նշւում է, որ Դիտկոյի դին յայտնաբերելու պահին նա արդէն մահացած է եղել արդէն ենթադրաբար երկու օր: Մահւան յստակ պատճառի մասին տեղեկութիւններ չեն հաղորդւում:

Յայտնի է, որ Դիտկոն երկար ժամանակ համագործակցել է կոմիքսներ թողարկող «Marvel Comics» ամերիկյան ընկերութեան հետ եւ դարձել մի շարք հանրաճանաչ կերպարների հեղինակը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ