Հա

Մշակոյթ

10/07/2018 - 08:10

Բուքերեան մրցանակի յանձնաժողովն անւանել է վերջին 50 տարւայ լաւագոյն գիրքը

Գրող Մայքըլ Օնդաատժէի «Անգլիացի հիւանդը» վէպը ճանաչւել է վերջին կէս դարում հրատարակւած լաւագոյն գիրքը, ինչի կապակցութեամբ դրա հեղինակը պարգեւատրւել է «Ոսկէ Բուքեր» մրցանակով: 

«alikonline.ir» - Գրող Մայքըլ Օնդաատժէի «Անգլիացի հիւանդը» վէպը ճանաչւել է վերջին կէս դարում հրատարակւած լաւագոյն գիրքը, ինչի կապակցութեամբ դրա հեղինակը պարգեւատրւել է «Ոսկէ Բուքեր» մրցանակով:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս հաղորդւում է «themanbookerprize.com» կայքում, գիրքը յատուկ մրցանակի է արժանացել որպէս վերջին 50 տարում անգլերէն գրւած լաւագոյն ստեղծագործութիւն:

Յիշեցնենք, որ նախքան այս, բաց քւէարկութեան էր դրւել 5 գիրք (այդ թւում՝ «Wolf Hall»-ը՝ Հիլարի Մենթել, «Lincoln in the Bardo»-ն՝ Ջորջ Սոնդերս, «In a Free State»-ը` Վիդիադհար Նայփոլ, «Moon Tiger»-ը՝ Պենելոպա Լայւլի), որոնք անցած կէս դարի ընթացքում արժանացել էին Բուքերեան մրցանակի:

Ինչ վերաբերում է «Անգլիացի հիւանդ»-ին, ապա այն Բուքերեան մրցանակի էր արժանացել 1992 թ.: Մինչդեռ դրա էկրանաւորումն արժանացել է 9 «Օսկար» մրցանակի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։