Հա

Մշակոյթ

11/07/2018 - 10:05

Յունաստանում յայտնաբերել են Հոմերոսի «Ոդիսական»-ի՝ կաւի վրայ փորագրւած հնագոյն հատւածներից մէկը

Յունաստանում հնագէտները յայտնաբերել են Հոմերոսի «Ոդիսական»-ի՝ ներկայ պահին յայտնաբերւած յայտնի հատւածներից ամենահին մասը:

«alikonline.ir» - Յունաստանում հնագէտները յայտնաբերել են Հոմերոսի «Ոդիսական»-ի՝ ներկայ պահին յայտնաբերւած յայտնի հատւածներից ամենահին մասը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է Յունաստանի մշակոյթի նախարարութիւնը:

Ինչպէս նշւում է, յոյն եւ գերմանացի գիտնականների խումբն Օլիմպիայում պեղումներ իրականացնելիս կաւէ ցուցանակ է յայտնաբերել, որի վրայ փորագրւած է եղել պոէմի 14-րդ երգի 13 տողանոց հատւածը: Հնագէտները ենթադրում են, որ գտածոն կարող էր պատրաստւած լինել մինչեւ մ.թ.ա. երրորդ դարը:

Թէեւ ցուցանակի տարիքը դեռեւս պէտք է պարզւի, յունական նախարարութիւնից նշել են, որ յայտնագործութիւնն ամէն դէպքում կարեւորագոյն հնագիտական, գրական եւ պատմական ցուցանմուշ է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։