Հա

Մշակոյթ

11/07/2018

Ֆրանս-հայկական արտադրութեան «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը պատմում է Արցախ աշխարհի մասին

Ֆրանսահայ ռեժիսոր Առնօ Խայաջանեանի «Մենք ենք, մեր սարերը» վաւերագրական կինոնկարը ներկայացնում է Կովկասի լեռներում քիչ յայտնի երկիր Արցախը՝ մի հանրապետութիւն, որը շարունակում է պայքարել իր անկախութեան համար: Ռեժիսորը դիմանկարների պատկերասրահի միջոցով բացայայտում է նրանց, ովքեր ազատութեան փնտրտուքում ձեւաւորում են այս ժողովրդի առօրեայ կեանքը:

«alikonline.ir» - Ֆրանսահայ ռեժիսոր Առնօ Խայաջանեանի «Մենք ենք, մեր սարերը» վաւերագրական կինոնկարը ներկայացնում է Կովկասի լեռներում քիչ յայտնի երկիր Արցախը՝ մի հանրապետութիւն, որը շարունակում է պայքարել իր անկախութեան համար: Ռեժիսորը դիմանկարների պատկերասրահի միջոցով բացայայտում է նրանց, ովքեր ազատութեան փնտրտուքում ձեւաւորում են այս ժողովրդի առօրեայ կեանքը:

Ժապաւէնն ընդգրկւած է «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի «Հայկական համայնապատկեր» բաժնում: Ֆիլմի մասին յուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ռեժիսորը:

«Քառօրեայ պատերազմից մի քանի ամիս անց մեկնեցի Արցախ եւ զարմացած էի այն մթնոլորտով, որը կար այնտեղ: Ուժեղ, ամուր եւ առաքինի են արցախցիները:

Քանի որ Ֆրանսիայում Արցախը յայտնի է քաղաքական հակամարտութիւնների կիզակէտում լինելով` փորձեցի այս կինոնկարով ցոյց տալ Արցախի միւս կողմը` մարդկանց առօրեան, նիստուկացը, կնոջ դերը», «Արմէնպրես»-ի հաղորդմամբ`նշեց Խայաջանեանը:

Նրա խօսքով` Ֆիլմը բազմիցս ցուցադրւել է ֆրանսիական քաղաքներում, բայց կան քաղաքներ, որոնք հրաժարւում են դա անել, քանի որ պատճառը քաղաքական է:

Առնօ Խայաջանեանը 2012-ին նկարահանել է «Կորուսեալ հորիզոններ» կարճամետրաժ ֆիլմը, որը ցուցադրւել է 22 ՄԿՓ-երում, լաւագոյն դերակատարման համար մրցանակ շահել Մըլուզում, իսկ լաւագոյն ֆիլմի համար՝ Ֆենասյէի ՄԿՓ-ում: 2014-ին Խայաջանեանը կարճամետրաժ ֆիլմի է վերածել Լորա Դեպրէնի ֆրանսիական պիէսը: «Վատ աղջիկը» ներկայացւել է 23 ՄԿՓ-երում՝ նւաճելով «Vimeo»-ի եւ ժիւրիի մրցանակները «Sundance» հեռուստաալիքի մրցոյթում: 2015-ին Խայաջանեանը ասպարէզ է հանել իր հայ նախապապերի պատմութիւնից ոգեշնչւած «Քարքարոտ ճամփաներ» վաւերագրական աշխատանքը, որն արժանացել է ֆրանսիացի քննադատների գնահատանքին եւ մասնակցել 24 ՄԿՓ-ի, շահել Իսմայիլիայի (Եգիպտոս) ԿՓ-ի ժիւրիի մրցանակը, իսկ ԿՓ-ում լաւագոյն վաւերագրական ֆիլմ ճանաչւել: 2017-ին «ARTE» ալիքով ցուցադրւել է Խայաջանեանի «Խուլ սրտեր» նոր ֆիլմը:

Կինոյի հանդէպ երկար տարիների ծարաւի ու սիրոյ արդիւնքում 2004-ին հիմնադրւեց «Ոսկէ Ծիրան» միջազգային կինոփառատօնը: Դա մի երազ էր, գաղափար, որ ծնւեց երեք մարդու մտքում. այդ մարդիկ են կինոռեժիսոր եւ փառատօնի գլխաւոր տնօրէն Յարութիւն Խաչատրեանը, կինոքննադատ եւ փառատօնի ծրագրի ղեկավար Միքայէլ Ստամբոլցեանը, կինոքննադատ եւ փառատօնի գեղարւեստական ղեկավար Սուսաննա Յարութիւնեանը:

Կինոփառատօնն ունի «Մշակոյթների ու քաղաքակրթութիւնների խաչմերուկ» կարգախօսը: Նպատակը մշակութային կամուրջներ կառուցելն ու տարբեր երկրների միջեւ երկխօսութիւն ստեղծելն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։