Հա

Մշակոյթ

16/07/2018 - 08:10

Եգիպտացի հնագէտները մումիֆիկացման արհեստանոց են յայտնաբերել Գիզայի բուրգերի հարեւանութեամբ

Եգիպտացի հնագէտները Գիզայի հանրայայտ բուրգերի մօտակայքում մումիֆիկացման հնագոյն արհեստանոց են յայտնաբերել: 

«alikonline.ir» - Եգիպտացի հնագէտները Գիզայի հանրայայտ բուրգերի մօտակայքում մումիֆիկացման հնագոյն արհեստանոց են յայտնաբերել: 

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «Sky News»-ը, արհեստանոցը մօտ 2500 տարւայ պատմութիւն ունի: Այն գտնւում է Սաքքարա բնակավայրի դամբարանադաշտում՝ հնագոյն Մեմֆիսի մօտակայքում: 

Բուն արհեստանոցից բացի զանգւածային գերեզման է յայտնաբերւել: Այն, ենթադրաբար, եղբայրական գերեզմանատուն է, որը յայտնւել է Եգիպտոսում մ.թ.ա. 664-404 թւականներին պարսից կառավարման ժամանակաշրջանում: 

30 մետր խորութեամբ հանքի յատակին մի քանի մումիաներ են յայտնաբերւել, ինչպէս նաեւ փայտեայ եւ քարէ սարկոֆագներ: Այնտեղ նաեւ յայտնաբերւել են իրեր, որոնք կիրառւել են զմռսման գործընթացում: Գիտնականները կարծում են, որ գտածօները թոյլ կը տան աւելին իմանալ զմռսման գործընթացի մասին: 

Գտածօները կը ցուցադրւեն Մեծ եգիպտական թանգարանում, որն այս տարի է բացւելու:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։