Հա

Մշակոյթ

17/07/2018 - 08:10

«The Daily Caller»-ը հայերէնը ներառել է սովորելու համար 5 ամենահետաքրքիր լեզուների ցանկում

Ամերիկեան «The Daily Caller» կայքը հրապարակել է սովորելու համար 5 ամենահետաքրքիր լեզուները, որոնց թւում է նաեւ հայերէնը: Աղբիւրը նկատում է, որ այս լեզուները՝ հայերէնը, լեհերէնը, ռուսերէնը, հունգարերէնն ու ռումիներէնը, թէեւ բարդ են, սակայն հաստատ արժէ դրանք սովորել:

«alikonline.ir» - Ամերիկեան «The Daily Caller» կայքը հրապարակել է սովորելու համար 5 ամենահետաքրքիր լեզուները, որոնց թւում է նաեւ հայերէնը: Աղբիւրը նկատում է, որ այս լեզուները՝ հայերէնը, լեհերէնը, ռուսերէնը, հունգարերէնն ու ռումիներէնը, թէեւ բարդ են, սակայն հաստատ արժէ դրանք սովորել: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

«Հայաստանի Հանրապետութեան պետական լեզուն առանձնանում է բազմաթիւ բացառիկ յատկանիշներով, որոնք կարող են վանել, բայց միեւնոյն ժամանակ գրաւել անգլախօսներին այն իւրացնելու հարցում»,- նշւած է անդրադարձում:

Նիւթի հեղինակ Գաբրիէլ Օկունը նշում է, որ խոնարհումների առատութեամբ աչքի ընկնող լեզուն ունի 38 տառից բաղկացած բացառիկ այբուբեն:

Նա յիշեցնում է, որ հայերէնը ստեղծւել է 405 թ.՝ Աստւածաշնչի թարգմանութեան համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։