Հա

Մշակոյթ

17/07/2018 - 11:50

Հնագէտները շարունակում են բացայայտել Վանի թագաւորութեան հետքերը

Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող Վանի նահանգում թուրք հնագէտները շարունակում են գնալ պատմական Վանի թագաւորութեան հետքերով՝ գտնելով ուրարտական թագաւորութեան նորանոր պատմամշակութային նմուշներ։ 

«alikonline.ir» - Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող Վանի նահանգում թուրք հնագէտները շարունակում են գնալ պատմական Վանի թագաւորութեան հետքերով՝ գտնելով ուրարտական թագաւորութեան նորանոր պատմամշակութային նմուշներ։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Թուրքական «wanhaber.com» կայքը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ՝ ցուցադրելով հնագիտական վերջին բացայայտումները մէկ ֆոտոշարքով։

Վան քաղաքը հիմնադրել է ուրարտական Սարդուրի Առաջին արքան (Մ․թ․ա 835-825 թւականներ) եւ անւանելով այն Տուշպա՝ դարձրել պետութեան մայրաքաղաքը։ Վանը ճանապարհներով կապւած էր երկրի բոլոր կարեւոր շրջանների հետ եւ ունէր ռազմատնտեսական առանձնայատուկ նշանակութիւն, իսկ քարաժայռի վրայ կառուցւած նրա միջնաբերդն իր ռազմավարական նշանակութիւնը պահպանել է մինչեւ 1915 թւական։

Քաղաքի արեւմտեան մասը, որին տրւած էր Բուն քաղաք կամ Քաղաքամէջ անունը, երեք կողմից շրջապատւած է եղել պարիսպներով (մինչեւ 20-րդ դարի սկզբները), իսկ հիւսիսից՝ բլուրներով։ Ունեցել է քաղաքային 4 դուռ, արեւելեանը կոչւում էր Թաւրիզի դուռ, հարաւայինները՝ Նոր կամ Սարայի եւ Միջին դուռ, հիւսիս-արեւմտեան կողմում գտնւում էր Նաւահանգստի (Իսքելէի) դուռը։ Հիւսիս-արեւելեան կողմում 1 կմ. երկարութեամբ ձգւում է 100-120 մ բարձրութեամբ ուղղածիգ մի քարաժայռ, որի վրայ գտնւում են հին բերդի (Շամիրամի բերդ) պարիսպների եւ այլ շինութիւնների մնացորդներ ու բազմաթիւ սեպագիր արձանագրութիւններ։ 

Ըստ աւանդութեան՝ քաղաքի արեւելեան մասում գտնւող Այգեստան թաղամասում Ասորեստանի թագուհի Շամիրամը կառուցել նաեւ իր ամառանոցը։ Քաղաքի տարածքով հոսում եւ լիճն են թափւում Կուռուբաշի եւ Հանկոյսների գետակները, իսկ Մենուայի ջրանցքի (Շամիրամի առու) ջրերով ոռոգւում էին քաղաքի հարաւային մասի արտերն ու այգիները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։