Հա

Մշակոյթ

18/07/2018 - 12:00

Ռազմիկ Օհանեանի նոր ստեղծագործութիւնը նւիրւած է Իրանին. ձայնագրութիւնն աւարտւած է

Յուլիսի 10-ին, աւարտւեց իրանահայ երաժիշտ կոմպոզիտոր Ռազմիկ Օհանեանի նոր ստեղծագործութեան ձայնագրութեան աշխատանքները:

«alikonline.ir» - Յուլիսի 10-ին, աւարտւեց իրանահայ երաժիշտ կոմպոզիտոր Ռազմիկ Օհանեանի նոր ստեղծագործութեան ձայնագրութեան աշխատանքները:

Իրանի հեռուստատեսութեան երաժշտական բաժնի պատւէրով գրւած մայեստրօ Ռազմիկ Օհանեանի «Իրան» ստեղծագործութեան բառերի հեղինակն է Ալիռեզա Ղազւէն, իսկ երգը կատարում է անւանի երգիչ Սալար Աղիլին:

Երաժշտական իւրայատուկ ոճով գրւած «Իրան» ստեղծագործութիւնը նախատեսւած է սիմֆոնիկ նւագախմբի, երգչախմբի եւ մենակատար տենոր ձայնածաւալի համար: Մայեստոյի ստեղծագործութեան խորքում թաքնւած է նրա ազգային-հոգեւոր մտածողութիւնն ու երաժշտական հարուստ փորձը, որոնք էլ վճռորոշ նշանակութիւն են ունեցել նրա ստեղծագործութեան ամբողջացման գործում:

Մայեստրօ Ռազմիկ Օհանեանը խօսելով «Իրան» ստեղծագործութեան ոգեշնչման աղբիւրների մասին ասում է. ««Իրան»-ը յիշեցնում է ազգանւէր իրանահայ երաժիշտներին ու արւեստագէտներին, այդ թւում Ռուբիկ Գրիգորեանին, Համբարձում Գրիգորեանին, Լիւդւիգ Բազիլին, Արամայիս Աղամալեանին, Ելենա Աւետիսեանին եւ շատ ու շատ ուրիշների, որոնք քայլեցին ու անցան մեր պատմութեան էջերով, որոնց իւրաքանչիւրի կեանքը լի է ստեղծագործական փայլուն գործունէութեամբ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։