Հա

Մշակոյթ

19/07/2018 - 08:35

Եգիպտոսում կենդանիների միլիոնաւոր մումիաներ են գտնւել

Եգիպտոսի Սաքքարա բնակավայրում հնագէտները գտել են շների, շնագայլերի եւ աղւէսների միլիոնաւոր մումիֆիկացւած մնացորդներ:

«alikonline.ir» - Եգիպտոսի Սաքքարա բնակավայրում հնագէտները գտել են շների, շնագայլերի եւ աղւէսների միլիոնաւոր մումիֆիկացւած մնացորդներ: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «korrespondent.net»-ը։

Յայտնի է, որ կենդանիների մօտ 8 մլն. մումիֆիկացւած մնացորդները գտնւել են Անուբիս աստծոյ տաճարի տարածքում, ենթադրւում է, որ դրանք ստեղծւել են շուրջ 2500 տարի առաջ։ 

Գիտնականները հակւած են այն վարկածին, որ կենդանիների մումիֆիկացւած մնացորդների նման մեծ քանակը կապւած է դրանց՝ վաճառքի համար նախատեսւած լինելու հնարաւոր հանգամանքի հետ։ Չի բացառւում, որ նրանց բազմացրել են հէնց մումիֆիկացման նպատակով։ Յատկանշական է, որ կենդանիների՝ տանջամահ լինելու մասին վկայող որեւէ ապացոյց հնագէտները չեն գտել։

Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի հնագէտ Այդան Դոդսոնը կարծում է, որ այս տարածքներում կենդանիների մումիաները վաճառքի են հանւել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։