Հա

Մշակոյթ

19/07/2018

Գիտնականները բացայայտել են Բազելեան պապիրուսի գաղտնիքը

Պարզւել է, որ կոդավորված տեքստը բժշկական տրակտատ է, եւ, ամենայն հաւանականութեամբ, գրւել է Գալէնի կողմից: Բազելեան պապիրուսը գիտնականների համար առեղծւածն է մնում 16-րդ դարում յայտնաբերւելուց յետոյ: Երկու կողմերից այն պատւած է հայելային գրութիւններով:

«alikonline.ir» - Պարզւել է, որ կոդավորված տեքստը բժշկական տրակտատ է, եւ, ամենայն հաւանականութեամբ, գրւել է Գալէնի կողմից: Բազելեան պապիրուսը գիտնականների համար առեղծւածն է մնում 16-րդ դարում յայտնաբերւելուց յետոյ: Երկու կողմերից այն պատւած է հայելային գրութիւններով: Տեքստի եւ պատկերների վերլուծութիւնը հաստատել է, որ փաստաթուղթը մօտ 2000 տարեկան է, աւելին՝ այն իրար միացւած մի քանի փաստաթուղթ է: Յատուկ տեխնոլոգիաների օգնութեամբ թերթերը հնարաւոր է եղել առանձնացնել եւ կարդալ հին յունական տեքստը: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «moya-planeta.ru»-ն՝ վկայակոչեպով Heritage Daily-ն՞

Պապիրուսը գիտութեանն անյայտ հին տեքստ է պարունակում, որը նկարագրում է հիստերիկ ապնոեի երեւոյթը, երբ մարդը սկսում է խեղդւել հեկեկոցից: Մասնագէտները կարծում են, որ այն պատկանում է անատոմիայի, ֆիզիոլոգիայի, դեղագիտութեան եւ նեարդաբանութեան հիմնադիր, մեծագոյն անտիկ բժիշկ Գալէնի գրչին (129-217): Գալէնը նաեւ մի քանի հռոմէական կայսրերի անձնական բժիշկն է եղել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։