Հա

Մշակոյթ

19/07/2018 - 08:45

ԱՄՆ-ում յայտարարել են «Grammy» 61-րդ մրցանակաբաշխութեան անցկացման ամսաթիւը

ԱՄՆ-ի Արւեստների եւ ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիան յայտարարել է «Grammy» 61-րդ երաժշտական մրցանակաբաշխութեան անցկացման ամսաթիւը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Արւեստների եւ ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիան յայտարարել է «Grammy» 61-րդ երաժշտական մրցանակաբաշխութեան անցկացման ամսաթիւը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը, մրցանակաբաշխութիւնը կը կայանայ յաջորդ տարւայ փետրւարի 10-ին Լոս Անջելէսի «Staples Center» մարզահամերգային համալիրում:

Մրցանակաբաշխութեան 84 անւանակարգում բոլոր յաւակնորդների անունները կը յայտարարւեն այս տարւայ դեկտեմբերի 5-ին: ԱՄՆ-ում միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու է «CBS» հեռուստաալիքը:

Աւելի վաղ «Billboard» ամսագիրը տեղեկացրել էր, որ ամերիկեան ակադեմիան յաջորդ տարւանից սկսած որոշել է աւելացնել «Grammy»-ի հիմնական անւանակարգերում ներկայացւող յաւակնորդների թիւը՝ հինգից հասցնելով ութի: Խօսքն այսպէս կոչւած՝ մեծ քառեակի մասին է, որոնք են «Տարւայ ձայնագրութիւն», «Տարւայ երգ», «Տարւայ ալբոմ», «Լաւագոյն նոր կատարող» անւանակարգերը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։