Հա

Մշակոյթ

22/07/2018

Հայաստանի առաջին Հանրապետութեան նւիրւած ցուցահանդէսին կը մասնակցեն նաեւ իրանցի արւեստագէտներ

Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակի կապակցութեամբ Երեւանում աշնանը կանցկացւի «Ժամանակակից արւեստի միջազգային ցուցահանդէս. Հայաստան, 2018 - Ժամանակակից արւեստի հնչիւններ» խորագրով ցուցահանդէսը: Սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատւածում ցուցադրութիւնը Երեւանի 7 տարբեր վայրում կը ներկայացնի աւելի քան 50 միջազգային արւեստագէտի աշխատանքները:

«alikonline.ir» - Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակի կապակցութեամբ Երեւանում աշնանը կանցկացւի «Ժամանակակից արւեստի միջազգային ցուցահանդէս. Հայաստան, 2018 - Ժամանակակից արւեստի հնչիւններ» խորագրով ցուցահանդէսը: Սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատւածում ցուցադրութիւնը Երեւանի 7 տարբեր վայրում կը ներկայացնի աւելի քան 50 միջազգային արւեստագէտի աշխատանքները: Այս մասին ըստ «panorama.am»-ի՝յայտնել են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնից:

Ըստ աղբիւրի՝ ցուցահանդէսը կը լինի առաջինը, որ կը ներառի ժամանակակից արւեստի տարբեր ասպեկտներ՝ նկարչութիւն, քանդակ, լուսանկարչութիւն, վիդէօ արւեստ, ինստալյացիա եւ պերֆորմանս՝ երկխօսութեան սկիզբ դառնալով աշխարհի տարբեր ծայրերից եկած արտիստների համար: Վերջիններս, ի դէպ, տեղում կը ստեղծագործեն եւ տարբեր արւեստի հաստատութիւնների ուսանողների համար աշխատաժողովներ կանցկացնեն: Նախաձեռնութեան նպատակն է հնարաւորինս ընդլայնւել եւ ցոյց տալ դրա նշանակութիւնը մշակութային փոխանակման համատեքստում: Այս իսկ պատճառով ներգրաււել են քաղաքի ամենակարեւոր մշակութային կենտրոնները, ինչպիսիք են Նորարար փորձառական արւեստի կենտրոնը (ՆՓԱԿ), Արամ Խաչատրեանի տուն-թանգարանը, Գաֆէսճեան արւեստի կենտրոնը, ՀայԱրտ մշակութային կենտրոնը, Հայաստանի նկարիչների միութիւնը, Ալեքսանդր Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն ու Հայկական բարեգործական ընդհանուր միութիւնը:

Մազդակ Ֆաիզնիան եւ Մարինա Յակոբեանը կը համադրեն «Շաուլա Ինթերնէյշնլ» ՍՊԸ-ի կողմից կազմակերպւած ցուցահանդէսը, որն անցկացւելու է ՀՀ նախագահի բարձր հովանու եւ Կանադայի կառավարութեան, ՀՀ մշակոյթի նախարարութեան, Իտալիայի մշակոյթի եւ տուրիզմի նախարարության, Իտալիայի արտաքին գործերի նախարարութեան «Vivere All’italiana» (Ապրել իտալական ձեւով) մշակոյթի առաջխաղացման նախագծի եւ Հայաստանում Իտալիայի դեսպանութեան հովանու ներքոյ: Նախագծին աջակցում են նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը, Հայաստանում Եւրոպական միութեան պատւիրակութիւնը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միութիւնը:

Երեւանեան ցուցադրութեանը կը ներկայացւեն հետեւեալ ստեղծագործողների աշխատանքները՝ Ռոսելլա Բիսկոտտի (Իտալիա), Ալիգիէրօ Բոետտի (Իտալիա), Լորիս Չեկկինի (Իտալիա), Կիարա Դինիս (Իտալիա), Ռոբերտօ Պուլիեզէ (Իտալիա), Լիդա Աբդուլ (Աֆղանստան), Ադէլ Աբիդին (Իրաք), Աբդուլայէ Դիառասուբա (Կոտ դ'Իւուար), Էթէլ Ադնան (Լիբանան), AES+F (Ռուսաստան), Շահրիար Ահմադի (Իրան), Ֆրանսիս Ալիս (Բելգիա), Էլ Անացուի (Գանա), Արեւիկ Արեւշատեան (Հայաստան), Շանթ Աւետիսեան (Եգիպտոս/Հայաստան), Սոնիա Բալասանեան (Իրան/Հայաստան), BGL (Կանադա), Սենֆորդ Բիգերս (ԱՄՆ), Կրիսիան Բոլտանսկի (Ֆրանսիա), Հերման դը Վրիս (Նիդերլանդներ), Վիկտոր Էհիխամենոր (Նիգերիա), Արման Գրիգորեան (Հայաստան), Շիլփա Գուպտա (Հնդկաստան), Արշիլ Գորկի (Հայաստան), Դիանա Յակոբեան (Հայաստան), Սարգիս Համալբաշեան (Հայաստան), Մոնա Հաթում (Լիբանան), Սահանդ Հեսամիեան (Իրան), Hiwa K. (Հիվա Կ., Իրաք/Քրդստան), Իլիա եւ Էմիլիա Կաբակովներ (Ռուսաստան), Լի Կիտ (Չինաստան), Ռոլանդ Էմիլ Կուիտ (Չեխիա), Մասոյամա Հիրոյիւկի (Ճապոնիա), Սիրակ Մելքոնեան (Իրան/Հայաստան), Մոաթազ Նասր (Եգիպտոս), Մոհսէն Վազիրի-Մոգադամ (Իրան), Գէորգ Մուրադ (Սիրիա), NeSpoon (Լեհաստան), Նիկի Նոջումի (Իրան), Մելիք Օհանեան (Ֆրանսիա/Հայաստան), Ադրիան Պացի (Ալբանիա), Իմրան Քուրեշի (Պակիստան), Ջոն Ռաֆման (Կանադա), Սահակ Պօղոսեան (Հայաստան), Թոմաս Ռայլիխ (Չեխիա), Անրի Սալա (Ալբանիա), Արարատ Սարգսեան (Հայաստան), Թինօ Զեգալ (ՄԹ), Վալիդ Սիթի (Իրաք/Քրդստան), Լեւոն Թիւթիւնջեան (Թուրքիա/Հայաստան), Պիոտր Ուկլանսկի (Լեհաստան), Լոուրենս Ուայներ (ԱՄՆ), Սիսլէյ Ջաֆա (Կոսովո), Սարգիս Զաբունեան (Թուրքիա/Հայաստան), Չէն Չժէն (Չինաստան), Կարէն Միրզոյեան (Հայաստան):

«ICAE2018»-ը նաեւ ներառում է «Ժամանակակից արւեստի բաց հնչիւններ» նախագիծը, որի շրջանակում արտիստները կարող էին առցանց ուղարկել իրենց աշխատանքները: Համադրողների կողմից ընտրւած գործերը կը ցուցադրւեն Հայաստանի նկարիչների միութիւնում: Մասնաւորապէս, կը ցուցադրւեն Հայաստանից Արամ Դանիէլեանի, Զաք Դեմիրճեանի, Անուշ Ղուկասեանի, Աննա Գրիգորեանի, Աննա Յարութիւնեանի, Աշոտ Յարութիւնեանի, Թեհմինէ Յարութիւնեանի, Արթուր Յովհաննիսեանի, Մարիա Սալմասեանի, Արշակ Սարգսեանի, Արամ Իսաբէկեանի, Զառա Մանուչարեանի, Լիլիթ Մելիքեանի, Փարաւոն Միրզոյեանի, Մերի Մունի, Շւէյցարիայից Ժոզէտ Թարամարկազի, Նիգերիայից Լոգօ Օլուվամույիւա Ադէյեմիի, Իտալիայից Ալեսանդրօ Պիցցոյի աշխատանքները:

Աւելին, նախագծի կրթական բաղադրիչի շրջանակում աշխատաժողովներ կանցկացւեն Հայաստանի առաջատար մշակութային կենտրոններում, ինչպիսիք են Թումոն, Փանոս Թերլեմեզեանի անւան գեղարւեստի պետական քոլեջը, Հայաստանի գեղարւեստի ակադեմիան: Հանդիպումները կը վարեն արտիստներ Ռոբերտօ Պուլեզէն, Ռոլանդ Էմիլ Կուիտը, Աբդուլայէ Դիառասուբան եւ Վիկտոր Էհիխամենորը:

Յատուկ ցուցահանդէսի համար երկու հատորից բաղկացած անգլերէն կատալոգ կը տպւի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։