Հա

Մշակոյթ

26/07/2018 - 09:00

Թուրքիայում պատմական հայկական եկեղեցին վերածւելու է «Երգիծաբանների տան»

Թուրքիայի Քոնիա նահանգի Աքշեհիր շրջանում գտնւող 19-րդ դարի հայկական եկեղեցիներից մէկը կը վերածւի «Երիգծաբանների մշակոյթի տան»: 

«alikonline.ir» - Թուրքիայի Քոնիա նահանգի Աքշեհիր շրջանում գտնւող 19-րդ դարի հայկական եկեղեցիներից մէկը կը վերածւի «Երիգծաբանների մշակոյթի տան»: Այս մասին տեղեկացնում է «ermenihaber.am»-ը:

Քոնիայի նահանգի Զարգացման վարչութեան ֆինանսաւորմամբ իրականացւող մշակութային նախագծի շրջանակներում որոշւել է վերոնշեալ հայկական եկեղեցին վերանորոգել եւ վերափոխել մշակոյթի տան: 

Աքշեհիրի քաղաքապետի խօսքերով՝ այս պահի դրութեամբ վերանորոգման աշխատանքների 85 տոկոսը աւարտւած է։ Նախատեսւում է, որ եկեղեցին դառնալու է Աքշեհիրի 3-րդ մշակութային կենտրոնը։

Քաղաքապետը նշել է, որ եկեղեցու վերանորոգման ու վերափոխման համար յատկացւել է 2 մլն. թուրքական լիրա։ 

Յաւելենք, որ Աքշեհիր քաղաքի հայկական եկեղեցին կառուցւել է 19-րդ դարում, իսկ Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ լքւել է եւ սկսւել է դանդաղօրէն աւերւել: Ժամանակին եկեղեցին սպասարկել է 500 հոգանոց հայ համայնքը, սակայն ներկայում Աքշեհիրում հայեր գրեթէ չեն մնացել

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։