Հա

Մշակոյթ

30/07/2018 - 11:10

Ինչու են հայուհիներն այդքան գեղեցիկ. բրիտանահայ երաժիշտը Հայաստանի մասին ֆիլմ է նկարահանել

Շառլ Ազնաւուրը, Հենրիխ Մխիթարեանն ու Սիրուշոն նկարահանւել են բրիտանահայ երաժիշտ ու երգիծաբան Կեւ Օրքեանի Հայաստանին նւիրւած վաւերագրական ֆիլմում։

«alikonline.ir» - Շառլ Ազնաւուրը, Հենրիխ Մխիթարեանն ու Սիրուշոն նկարահանւել են բրիտանահայ երաժիշտ ու երգիծաբան Կեւ Օրքեանի Հայաստանին նւիրւած վաւերագրական ֆիլմում։ Տեղեկացնում է «armeniasputnik.am»-ը:

Վավերագրական ֆիլմը կը ներկայացնի մեծ անակնկալներով լի փոքր երկիրը։ Հէնց այս բառերով է նկարագրում իր ստեղծագործութիւնը յայտնի բրիտանահայ երգիծաբան ու դերասան Կեւ Օրքեանը։

«Բարի գալուստ Հայաստան` աշխարհի ամենազարմանալի երկրներից մէկը»,- ողջունում է Օրքեանը հանդիսատեսին թրէյլերում։

Յայտնի արտիստը պատմում է այն բաների մասին, որոնք շատ հայերի համար սովորական են թւում. Նոյն իր տապանը Արարատ լեռան վրայ է կայանել, հայերը հիւրասէր ժողովուրդ են, Հայաստանում ամէն ինչ պէտք է անել նախապէս մի լաւ հաց ուտելուց յետոյ։

Բրիտանիայում յայտնի կոմիկի ֆիլմում նկարահանւել են հայ աստղերը` դուդուկահար Ջիւան Գասպարեանը, շանսոնիէ Շառլ Ազնաւուրը, Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարեանը, երգչուհի Սիրուշոն եւ երգիչ Արթուր Իսպիրեանը։

Հայաստանում բրիտանահային ամենաշատը երկու բան է հետաքրքրել. ինչու՞ են բոլոր հայուհիներն այդքան գեղեցիկ ու ինչու՞ է ուտելը մեր երկրում ստիպողական բնոյթ կրում։

Յարակից լուրեր

  • Թուրք դեսպան.  «Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանի բեռնատարների համար»
    Թուրք դեսպան. «Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանի բեռնատարների համար»

    Նախօրէին թուրքական յայտնի «Haberturk» պորտալը, Թուրքիայում գործող` Հայկական անհիմն պնդումների դէմ պայքարի միութեան ղեկավար Գեոքսէլ Գիւլբէյին յղումով,  յայտնել էր, որ Անկարան թոյլ է տւել 400 հայկական բեռնատարների ամէն տարի Տրապիզոնի նաւահանգստից բեռնափոխադրումներ իրականացնել, ընդ որում` թոյլտւութիւնը տրամադրել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Դաշնակցութեան ներկայութիւնը՝ աներկբայ ու անփոխարինելի
    «Ապառաժ»-ի խմբագրական. Դաշնակցութեան ներկայութիւնը՝ աներկբայ ու անփոխարինելի

    Հայ իրականութեան մէջ վերջին 30 տարիներին ձեւաւորւած քաղաքական դաշտում ժամանակ առ ժամանակ ականատեսը եղանք քաղաքական ուժերի, որոնք անամպ երկնքում անհետացող ասուպների նման մի պահ երեւացին ու անհետացան: Քաղաքականութեան մէջ լինելն ինքնին պատասխանատւութիւն է, պատասխանատւութիւն, որը պէտք է կարողանալ կրել յարատեւօրէն, իսկ այդ պատասխանատւութեան զգացումը արտացոլւում է այն ժամանակ, երբ քաղաքականութիւն ես մտնում գաղափարական հենքով:

  • Լարիսա Ալավերդեան. «Արցախի հարցի ռազմավարութեան մէջ որեւէ նորութիւն ոչ միայն չի նկատւում, այլ հակառակը՝ կան թուլացման միտումներ»
    Լարիսա Ալավերդեան. «Արցախի հարցի ռազմավարութեան մէջ որեւէ նորութիւն ոչ միայն չի նկատւում, այլ հակառակը՝ կան թուլացման միտումներ»

    Արցախի հարցի վերաբերեալ անորոշութիւնն այսօր շատ աւելի մեծ է, քան եղել է նախկինում: «tert.am»-ի հետ զրոհցում նման տեսակէտ յայտնեց ՀՀ մարդու իրաւունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդեանը:

  • Խմբագրական. Ընտրական մշակոյթի կայացման կրամայականը
    Խմբագրական. Ընտրական մշակոյթի կայացման կրամայականը

    Պաշտօնական Երեւանը իր առջեւ դրած է առաջադրանք` 9 դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները աննախադէպ կազմակերպելու եւ կայացնելու առումով: Աննախադէպ ո՛չ միայն Հայաստանի վերանկախ հանրապետութեան պատմութեան մէջ, այլ նաեւ պաշտօնապէս կը յայտարարէ, որ ընտրութիւնները պէտք է կատարուին միջազգային ամէնէն բարձր նշաձողերը նուաճելով:

  • Բելառուսիայի ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Փաշինեանին
    Բելառուսիայի ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Փաշինեանին

    Բելառուսական «tut.by» պորտալը խնդրել է Բելառուսիայի ԱԳՆ մամուլի խօսնակ Ա. Գլազին մեկնաբանել ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի՝ նոյեմբերի 16-ին արած յայտարարութիւնը, թէ նա բացատրութիւն կը պահանջի Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից Ադրբեջանի դեսպանի հետ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը քննարկելու համար: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։