Հա

Մշակոյթ

31/07/2018 - 12:30

ՀՀ նկարիչների միութիւնում տեղի ունեցաւ իրանական «Մանա» արւեստագէտների խմբի լուսանկարչական ցուցահանդէսը

Իրանի եւ Հայաստանի` երկու դարաւոր բարեկամ երկրների միջեւ առկայ են բարեկամական եւ մշակութային դարաւոր կապեր, եւ հէնց այդ կապն էլ ստիպում է դարերի մշակութային ընդհանուր ժառանգութիւն եւ ամուր հոգեւոր կապ ունեցող ժողովուրդներին այսօր էլ հետաքրքրւել եւ փորձել աւելի լաւ ճանաչել ու ներկայացնել երկու ժողովուրդների մշակոյթը միմեանց: 

«alikonline.ir» - Իրանի եւ Հայաստանի` երկու դարաւոր բարեկամ երկրների միջեւ առկայ են բարեկամական եւ մշակութային դարաւոր կապեր, եւ հէնց այդ կապն էլ ստիպում է դարերի մշակութային ընդհանուր ժառանգութիւն եւ ամուր հոգեւոր կապ ունեցող ժողովուրդներին այսօր էլ հետաքրքրւել եւ փորձել աւելի լաւ ճանաչել ու ներկայացնել երկու ժողովուրդների մշակոյթը միմեանց: Տեղեկացնում է «mamul.am»-ը:

Դրա լաւագոյն ապացոյցներից մէկն էլ յուլիսի 28-ին ՀՀ նկարիչների միութիւնում տեղի ունեցած «Մանա» իրանական արւեստ անւամբ՝ իրանցի արւեստագէտների խմբի իրանագիտութեան տարբեր ճիւղերը ներկայացնող (Իրանի մշակոյթ, ճարտարապետութիւն եւ...) լուսնկարչական, պաստառների եւ ֆոտոմեդիայի ցուցահանդէսի բացումը: Ցուցահանդէսի մասնակից արւեստագէտների կողմից նաեւ վարպետաց դաս կանցկացւի, որի շրջանակներում իրանցի արւեստագէտները կը կիսւեն իրենց մասնագիտական գիտելիքներով, գաղտնիքներով եւ հմտութիւններով: Ցուցահանդէսի բացման արարողութեանը ներկայ են գտնւել նաեւ Երեւանի Կապոյտ մզկիթի ուրբաթօրեայ հաւաքական աղօթքի իմամ հոջ. Մահմուդ Մովահեդիֆարը եւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակոյթի կենտրոնի՝ դեսպանութեան մշակոյթային հարցերի պատասխանատու Սէյէդ Աբդուլլահ Սոբհանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։