Հա

Մշակոյթ

04/08/2018 - 10:30

Իրանահայ գրող Վահիկ Ռաթէոսեանը ներկայացրեց Արցախեան ազատամարտի եւ գիւղերի մասին գիրքը

Արցախեան ազատամարտի եւ գիւղերի մասին յուշերն են ներկայացւած իրանահայ գրող, բժիշկ-օրթոպեդ Վահիկ Ռաթէոսեանի «Արցախի յուշեր ապագայի համար» գրքում, որի շնորհանդէսը կայացաւ օգոստոսի 2-ին Երեւանի Աւետիք Իսահակեանի անւան գրադարանում:

«alikonline.ir» - Արցախեան ազատամարտի եւ գիւղերի մասին յուշերն են ներկայացւած իրանահայ գրող, բժիշկ-օրթոպեդ Վահիկ Ռաթէոսեանի «Արցախի յուշեր ապագայի համար» գրքում, որի շնորհանդէսը կայացաւ օգոստոսի 2-ին Երեւանի Աւետիք Իսահակեանի անւան գրադարանում:

«Գրքում զետեղւած են իմ յուշերը, 1988 թւականի շարժման առաջին օրերի նկարագիրը, գիւղերի կենցաղն ու մշակոյթը: Այնտեղ կան ազգագրական, ժողովրդագրական, վաւերագրական տւեալներ: Դրանք ուսումնասիրութեան համար հետաքրքիր նիւթ կարող են դառնալ»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վահիկ Ռաթէոսեանը:

Վահիկ Ռաթէոսեանը գիրքը գրել է 7-8 տարիների ընթացքում: Այն լոյս է տեսել դեռեւս միայն Հայաստանում, բայց հեղինակը յոյս ունի, որ աջակցութեան դէպքում կը հրատարակւի նաեւ այլ երկրներում:

«Աղջիկս թարգմանիչ է. խոստացել է անգլերէն թարգմանել: Եթէ ֆինանսական միջոցներ լինեն, կը թարգմանենք նաեւ պարսկերէն»,-ընդգծեց նա:

Բժիշկը սկսել է գրել Արցախեան շարժման պատմութիւնը, որովհետեւ առաջին օրւանից դարձել է վերջինիս մասնակիցը: «Շարժման առաջին օրն եմ իմացել, որ նման երկրամաս գոյութիւն ունի: Մտածեցի, եթէ հարեւան ազգը, չունենալով ոչ մի բան, ստեղծում է իր «պատմութիւնը», մենք ինչո՞ւ չստեղծենք ինչ-որ փաստաթուղթ ու նւիրենք ապագային: Գրքի վերնագիրն էլ բխում է այս գաղափարից` «Արցախի յուշեր ապագայի համար»,- յաւելեց նա

Սա գրողի երկրորդ գիրքն է: Առաջինը Իրանի Ղարաղան գաւառի 15 գիւղերում ապրող հայերի կենցաղի, մշակոյթի ու նիստուկացի մասին է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։