Հա

Մշակոյթ

05/08/2018

Սերժ Թանգեանը «ANCA»-ի «People’s Champion» մրցանակի դափնեկիրն է

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի (ANCA) արեւմտեան վարչութիւնը յայտարարել է, որ ամերիկահայ երաժիշտ, քաղաքական ակտիւիստ, «System of a Down» ռոք-խմբի մենակատար Սերժ Թանգեանը հոկտեմբերի 7-ի կարժանանայ կառոյցի «People’s Champion» (Մարդկանց չեմպիոն) մրցանակին: 

«alikonline.ir» - Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի (ANCA) արեւմտեան վարչութիւնը յայտարարել է, որ ամերիկահայ երաժիշտ, քաղաքական ակտիւիստ, «System of a Down» ռոք-խմբի մենակատար Սերժ Թանգեանը հոկտեմբերի 7-ի կարժանանայ կառոյցի «People’s Champion» (Մարդկանց չեմպիոն) մրցանակին: Այս մասին հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «ANCA»-ի արեւմտեան վարչութեան կայքը:

«Որպէս յաջողակ երաժիշտ՝ Սերժ Թանգեանն օրինակելի դեր է կատարում՝ օգտագործելով իր ուժեղ եւ ազդեցիկ ձայնը Հայկական Հարցը համաշխարհային մակարդակում ուշադրութեան արժանացնելու համար՝ իր խօսքը հասցնելով աշխարհասփիւռ իր միլիոնաւոր երկրպագուներին: Հաշւի առնելով այս հարցով տարիների նրա ջանքերը, ինչպէս նաեւ Հայաստանում Թաւշեայ յեղափոխութեան ընթացքում մարդկանց ոգեւորելու նրա գործունէութիւնը՝ մենք հաւատում ենք, որ Սերժ Թանգեանն իսկապէս արժանի է դառնալու «ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի «People’s Champion»,- ասել է  «ANCA»-ի արեւմտեան վարչութեան նախագահ Նորա Յովսէփեանը:

Այս մասին տեղեկանալով՝ Սերժ Թանգեանը յայտնել է իր երախտագիտութիւնը՝ նշելով. «Ինձ համար մեծ պատիւ է դառնալու «ANCA»-ի «People’s Champion» մրցանակի դափնեկիր լինելը: Ես այս կառոյցի հետ տարիներ շարունակ աշխատել եմ՝ ի նպաստ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, եւ նրանց աշխատանքը համարում եմ ադիւնաւէտ ու յաջողւած: Մենք երկար ճանապարհ ենք անցել, ու ես լիովին հպարտ եմ մեր ձեռքբերումներով»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։