Եգիպտական Լուքսոր քաղաքում ճանապարհի վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ գետնի տակ Սֆինքսի նոր արձան է յայտնաբերւել:
«alikonline.ir» - Եգիպտական Լուքսոր քաղաքում ճանապարհի վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ գետնի տակ Սֆինքսի նոր արձան է յայտնաբերւել: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ ինչպէս գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, յայտարարել է նահանգի պատմական յուշարձանների գործերով վարչութեան ղեկավար Մուհամեդ Աբդէլ Ազիզը:
Նրա խօսքով՝ արձանը նման է Գիզայի մեծ Սֆինքսին եւ ունի առիւծի մարմին եւ մարդկային դէմք:
Մասնագէտները դեռ չեն շտապում դուրս բերել յուշարձանը, որպէսզի չվնասեն այն կլիմայական պայմանների կտրուկ փոփոխութեան հետեւանքով:
Համարւում է, որ Գիզայի մեծ Սֆինքսը կառուցւել է Քեֆրէն փարաւոնի հրամանով, իսկ արձանի դէմքը նմանեցւած է փարաւոնի դէմքին: Ամբողջական կրաքարէ ժայռից կերտւած այս արձանը մինչ օրս համարւում է խոշորագոյնն աշխարհում: