Հա

Մշակոյթ

07/08/2018 - 08:00

Ռումինիայում 3.400 տարի առաջ կառուցւած ամրոց է յայտնաբերւել

Ռումինիայի արեւմտեան մասում՝ Սինտանա քաղաքում, հնագէտները մ.թ.ա. 14-րդ դարի ամրոց են յայտնաբերել:

«alikonline.ir» - Ռումինիայի արեւմտեան մասում՝ Սինտանա քաղաքում, հնագէտները մ.թ.ա. 14-րդ դարի ամրոց են յայտնաբերել: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ տեղեկացնում է «Aradon.ro» պորտալը:

Աղբիւրը մանրամասնում է, որ ամրոցը յայտնաբերել է ռումինացի ու գերմանացի հնագէտների խումբը՝ պրոֆեսորներ Ֆլորին Գոգիլտանի եւ Ռիւդերիգ Կրաուզէի գլխաւորութեամբ:

«Սա այս շրջանի խոշորագոյն պաշտպանական կառոյցներից մէկն է. այն 89 հա. է զբաղեցնում»,- նշել է պրոֆեսոր Գոգիլտանը:

Պրոֆեսոր Կրաուզէի խօսքով՝ Սինտանայում պեղումներ են կատարւում 2009 թւականից ու կը շարունակւեն եւս երեք տարի: Աշխատանքները ֆինանսաւորում է գերմանական Հեսսեն երկրամասը:

Գիտնականների խօսքով՝ ամրոցը կառուցւել է մօտ 3.400 տարի առաջ: Հնագէտները փորելով բացել են ամրոցի դեռ մի փոքր մասը, սակայն մագնիսաչափական ուսումնասիրութիւնների արդիւնքում բացայայտւել է ամբողջ կառոյցի պլանը:

Նշւում է, որ ամրոցի տարածքում շինութիւնները պատրաստւած են փայտից ու կաւից: Տեղական իշխանութիւնները մատդիր են թանգարան բացել պեղումների վայրում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։