2018 թ. օգոստոսի 12-18-ը Ռեազանում կը կայանայ հնագոյն քաղաքների միջազգային ֆորումը, որը կը միաւորի 500 տաւայ եւ աւել պատմութիւն ունեցող քաղաքները:
«alikonline.ir» - 2018 թ. օգոստոսի 12-18-ը Ռեազանում կը կայանայ հնագոյն քաղաքների միջազգային ֆորումը, որը կը միաւորի 500 տաւայ եւ աւել պատմութիւն ունեցող քաղաքները: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, ֆորումի հիմնական նպատակը ազգամիջեան եւ միջմշակութային փոխգործակցութեան զարգացումն է, միջտարածաշրջանային եւ միջազգային կապերի ամրապնդումը, ներգնայ եւ արտագնայ տուրիզմի զարգացումը:
Ֆորումի ընթացքում իրենց մշակոյթը, աւանդոյթները, ձեռքբերումները կը ներկայացնեն ԱՊՀ անդամ 7 երկրի, Ռուսաստանի 8 շրջանների 18, ինչպէս նաեւ 9 այլ երկրների 15 քաղաքների պատւիրակութիւնները: Ֆորումին մասնակցելու է նաեւ Երեւանի պատւիրակութիւնը:
Ֆորումին Երեւանի պատւիրակութիւնը կը ներկայացնեն «Yerevan Food Fest» փառատօնի ղեկավար Աննա Մազմանեանը եւ շէֆ խոհարարներ Սուսաննա Ղուկասեանը, Արօ Գուիւմջեանը, Էդգար Գրիգորեանը, Արայիկ Ամզայեանն ու Էդգար Եգանեանը: Հայ շէֆ խորահարարները ֆորումի փակման գալա-ընթրիքին կը ներկայացնեն Երեւանի 2800-ամեակին նւիրւած ուտեստ, որի բաղադրութիւնը գաղտնիք է մնում, սակայն յայտնի է, որ այն իր մէջ պարունակելու է Հայաստանի մայրաքաղաքի յոբելեանին ընդառաջ ստեղծած կոնեակը:
Կայանալիք ֆորումի շրջանակներում իրենց խոհանոցները կը ներկայացնեն Յունաստանը, Ուզբեկիստանը, Հայաստանը, Իսպանիան, Մեքսիկան եւ Պերուն, որտեղ Հայաստանը կը ներկայանայ երեւանեան նախաճաշերին նւիրւած վարպետութեան դասով: