Հա

Մշակոյթ

08/08/2018 - 08:20

Դա Վինչիի գծով փորձագէտը կասկածում է նկարի իսկութեանը

Օքսֆորդի համալսարանի արւեստաբան եւ պատմաբան Մեթիու Լանդրուսը, որը մասնագիտացած է Լէոնարդօ դա Վինչիի կտաւների վրայ, վստահ է, որ ռեկորդային՝ 450 միլիոն դոլարով վաճառւած «Աշխարհի փրկիչը» կտաւը պատկանում է ոչ թէ դա Վինչիի, այլ նրա օգնականի վրձնին։

«alikonline.ir» - Օքսֆորդի համալսարանի արւեստաբան եւ պատմաբան Մեթիու Լանդրուսը, որը մասնագիտացած է Լէոնարդօ դա Վինչիի կտաւների վրայ, վստահ է, որ ռեկորդային՝ 450 միլիոն դոլարով վաճառւած «Աշխարհի փրկիչը» կտաւը պատկանում է ոչ թէ դա Վինչիի, այլ նրա օգնականի վրձնին։ Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«Ինտերֆաքս»-ը, յղում անելով «The Guardian»-ին, գրում է, որ փորձագէտի կարծիքով, կտաւի իրական հեղինակը դա Վինչիի աշակերտ եւ օգնական Բերնարդինօ Լուինին է, որի աշխատանքները աճուրդում վաճառւում են առնւազն 1 միլիոն դոլարով։ Փորձագէտը ճշտել է, որ Լեոնարդոն ամէն դէպքում աշխատել է նկարի վրայ, սակայն նրա վրձնին է պատկանում գլուխգործոցի 5-20 տոկոսը։

«Սա Լուինիի աշխատանքն է։ Եթէ ուսումնասիրենք Լեոնարդոյի տարբեր աշակերտների աշխատանքները, կարելի է այս կտաւում տեսնել Լուինիի ձեռքը»,- կարծում է Լանդրուսը։

Կտաւը նոյեմբերին վաճառւել է «Christie's» աճուրդում, այն ներկայացւել է որպէս դա Վինչիի աշխատանքներից մէկը, որոնցից աշխարհում 20 հատ է հաշււում։ Սաուդական արքայազնը գլուխգործոցի համար 450 միլիոն դոլար է վճարել։ Սպասւում է, որ այն սեպտեմբերին կը ցուցադրեն Աբու-Դաբիի Լուվրում։

2019-ին կտաւը կը ներկայացւի Փարիզի Լուվրում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։