Հա

Մշակոյթ

08/08/2018 - 09:30

Տիգրանակերտում պեղումների ընթացքում գտել են կարասային թաղումներ

Արցախի հնագիտական արշաւախումբը Տիգրանակերտում պեղումներ իրականացնելու ընթացքում հիւսիսային պատի մօտ յայտնաբերել է անտիկ ժամանակաշրջանից կարասային թաղումներ (հին ժամանակներում հանգուցեալներին յուղարկաւորում էին նաեւ կարասներում):

«alikonline.ir» - Արցախի հնագիտական արշաւախումբը Տիգրանակերտում պեղումներ իրականացնելու ընթացքում հիւսիսային պատի մօտ յայտնաբերել է անտիկ ժամանակաշրջանից կարասային թաղումներ (հին ժամանակներում հանգուցեալներին յուղարկաւորում էին նաեւ կարասներում):

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է «Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութիւն» ՊՈԱԿ-ի տնօրէն Արմինէ Հայրապետեանը:

Նրա խօսքով՝ պեղումներն իրականացւել են ռուսաստանաբնակ բարերար Արտեմ Քոչարեանի ֆինանսաւորմամբ:

Այդ պեղումների ժամանակ էլ գտնւել են թւով երեք կարաս: 

«Կարասների չափսերից երեւում է, որ մէկը մանկան համար էր. այդ կարասի վրայ պատկերւած են որսի եւ այլ պատկերներ: Գտնւած կարասները դեռ պէտք է վերակագնւեն, որը բաւական մեծ գործ է: Յստակ տեղեկութիւններ եւ վկայութիւններ այս պահի դրութեամբ մասնագէտները դժւարանում են ասել. նիւթը դեռեւս խորն ուսումնասիրման կարիք ունի, սակայն կարող ենք ասել, որ այն մ.թ.ա. 1-ին եւ մ.թ. 1 դարերին է վերաբերում: Ի դէպ, երկրագիտական թանգարանում ցուցադրութեան դրւած կայ նմանատիպ կարաս»,- տեղեկացրել է Ա. Հայրապետեանը եւ նշել, որ յուլիսի 10-ից Տիգրանակերտում սկսւած հնագիտական պեղումները շարունակւելու են մինչեւ օգոստոսի 17-18-ը:

Յարակից լուրեր

  • Անիում կիրականացւեն 6-ամսեայ պեղումներ
    Անիում կիրականացւեն 6-ամսեայ պեղումներ

    Թուրքիայի մշակոյթի եւ տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն օրեր առաջ Կարսի նահանգ կատարած այցի ժամանակ յայտնել է, որ պատրաստւում են Անիի աւերակներում 6-ամսեայ պեղման ծրագիր իրականացնել: 

  • Ես փլած քաղաքիս ուրախ օրերը պատմեցի
    Ես փլած քաղաքիս ուրախ օրերը պատմեցի

    «Զահվել» տունը, տնամէջը ծըփ-ծըփ մաքրել կը նշանակէ։ Ամբողջ տունը տեղէն վերցնել, տակը վրան բերել, մաս մաքուր դարձնելու անունն է Զահվելը։ Տօնի նախորդող շաբաթը զահվելի շաբաթ է։ Բակի միւս տուներուն նման մենք ալ կահ-կարասին, աման-չամանը, գորգը կարպետը դուրս կը հանենք, պատերը, սիւները, աստիճանները, երեւացող կամ չերեւացող տան ամէն մէկ անկիւնը նոյն զգուշութեամբ կը մաքրենք եւ յետոյ դարձեալ ամէն ինչ իր տեղն ու տեղը կը դիզենք։ Բոլոր հարեւաններ իրենց մաքրութիւնը աւարտելէ ետք ալ միասնաբար կը ձեռնարկենք այս անգամ բակի մաքրութեան։

  • Ռոստովում պեղումների ժամանակ հայերէն գրութիւններով գաւաթներ են յայտնաբերւել
    Ռոստովում պեղումների ժամանակ հայերէն գրութիւններով գաւաթներ են յայտնաբերւել

    ՌԴ Ռոստովի մարզի Ազով քաղաքում իրականացւող հնագիտական պեղումների ժամանակ յայտնաբերւել է 14-րդ դարի ագարակ, որի տարածքում մասնագէտները գտել են տարատեսակ հետաքրքիր իրեր՝ այդ թւում նաեւ հայերէն գրութիւններով գաւաթներ:

  • Բարեւ, Տիգրանակե´րտ. Կարօ Փայլանի ուշագրաւ գրառումը
    Բարեւ, Տիգրանակե´րտ. Կարօ Փայլանի ուշագրաւ գրառումը

    Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը, ով կրկին առաջադրւելու է որպէս պատգամաւորի թեկնածու, ուշագրաւ գրառում է արել իր թւիթերեան էջում:

  • Եգիպտոսում հինաւուրց տաճարի աւերակներ են յայտնաբերւել
    Եգիպտոսում հինաւուրց տաճարի աւերակներ են յայտնաբերւել

    Հնագէտները հինաւուրց յունահռոմէական տաճարի աւերակներ են յայտնաբերել Եգիպտոսի տարածքում: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։