Հա

Մշակոյթ

11/08/2018 - 09:30

Մահացել է քանդակագործ Նիկոլայ Նիկողոսեանը

Իննսունինը տարեկան հասակում կեանքից հեռացել է քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսեանը:

«alikonline.ir» - Իննսունինը տարեկան հասակում կեանքից հեռացել է քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսեանը:

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին յայտնում է «ՏԱՍՍ»-ը` յղում անելով Ռուսաստանի գեղարւեստի ակադեմիայի կայքին:

«Հայրենական մշակոյթը մեծ կորուստ ունեցաւ: 2018թ.-ի օգոստոսի 10-ին 100-րդ տարում կեանքից հեռացաւ հայրենական քանդակագործութեան մեծագոյն վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարւեստի ակադեմիայի ակադեմիկոս Նիկոլայի Բագրատի Նիկողոսեանը»,- ասված է հաղորդագրութիւնում:

Նիկողոսեանը Արամ Խաչատրեանի, Դմիտրի Շոստակովիչի եւ Ալեքսէյ Կոստեակովի դիմանկարների, ինչպէս նաեւ Սամուէլ Մարշակի եւ Սէմեոն Կոսբերգի յուշաքանդակների հեղինակն է:

Ակադեմիայի կայքի փոխանցմամբ` քանդակագործի առաւել յայտնի քանդակներից են Երեւանում Միքայէլ Նալբանդեանի եւ պատմաբան Մովսէս Խորենացուն նւիրւած արձանները:

Նկարչի աշխատանքները ներկայացւած են Տրետեակովեան պատկերասրահում, Ռուսական թանգարանում եւ այլ հաւաքածուներում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։