Հա

Մշակոյթ

12/08/2018

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին հնարաւոր է ընդգրկւի ԻՒՆԵՍԿՕ-ի մշտական ցանկում

Վանայ լճի Աղթամար կղզում գտնւող հայկական Սուրբ Խաչ եկեղեցին  հնարաւոր է ընդգրկւի ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան մշտական ցանկում:

«alikonline.ir» - Վանայ լճի Աղթամար կղզում գտնւող հայկական Սուրբ Խաչ եկեղեցին  հնարաւոր է ընդգրկւի ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան մշտական ցանկում: Այս մասին տեղեկացնում է «panorama.am»-ը:

Թուրքական «Anadolu» կայքը յօդւած է հրապարակել Աղթամարի մասին՝ նշելով, որ տարեկան հազարաւոր տեղացի եւ օտարազգի զբօսաշրջիկներ են այցելում կղզի։ Այս տարւայ 7 ամսւայ ընթացքում Աղթամար է այցելել տեղացի եւ արտասահմանից  83 հազար զբօսաշրջիկ:

Վանի մշակոյթի եւ զբօսաշրջութեան հարցերի տնօրէն Մուզաֆեր Աքթուղն ասել է, որ Աղթմարի յուշահամալիրը զբօսաշրջութեան տեսանկիւնից քաղաքի ամենակարեւոր պատմական արժէքներից մէկն է: Աղթամարը 2015-ին եկեղեցին ներառւել է ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ժամանակաւոր ցանկում: Նա նշել է, որ Թանգարանների գլխաւոր վարչութեան հետ քննարկել են, որոշել այս տարի յայտ ներկայացնել ԻՒՆԵՍԿՕ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին Համաշխարհային ժառանգութեան մշտական ցանկում ընդգրկելու համար:

Յօդւածում նշւում է, որ Աղթամար եկեղեցին կառուցւել է 915-921 թւականներին Գագիկ Ա-ին թագաւորի հրամանով, ճարտարապետը Մանւէլն է։

2005-ին Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան որոշմամբ սկսւել են եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Աշխատանքները տեւել են երկու տարի։ Ծախսւել է 4 միլիոն լիր։

Նշւում է, որ վերականգնողական աշխատանքներին մասնագէտ-արւստագէտների հետ միասին ընդգրկւել էին նաեւ հնագէտներ եւ ինժեներ-շինարարներ, այդ թւում նաեւ Հայաստանից։

Վերանորոգումից յետոյ եկեղեցին ստացել է Թանգարան-յուշարձանի կարգավճակ։

Նշենք, որ 2010 թւականի սեպտեմբերի 19-ին, 95 տարւայ ընդմիջումից յետոյ, եկեղեցում տեղի է ունեցել պատարագ, իսկ սեպտեմբերի 30-ի գիշերը մինչեւ հոկտեմբերի 1-ը եկեղեցու վրայ դրւել է խաչ: Մինչ այդ Թուրքական կառավարութիւնը հրաժարւել էր խաչ տեղադրել եկեղեցու գմբեթի վրայ, որի պատճառով ողջ աշխարհի հայութիւնը բողոքի ցոյց էր կազմակերպել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։