Հա

Մշակոյթ

12/08/2018

Երուսաղէմի Դաւթի քաղաքում աւելի քան երկու հազար տարւայ ոսկեայ զարդ են գտել

Իսրայէլցի հնագէտները յայտնաբերել են աւելի քան երկու հազար տարի առաջ ստեղծւած ոսկեայ ականջօղ:

«alikonline.ir» - Իսրայէլցի հնագէտները յայտնաբերել են աւելի քան երկու հազար տարի առաջ ստեղծւած ոսկեայ ականջօղ: Այս մասին ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝  յղում կատարելով Հնութիւնների վարչութեան հաղորդագրութեանը:

Պեղումները կատարւել են այսպէս կոչւած Դաւթի քաղաքում՝ Երուսաղէմի Սիլւան արաբական թաղամասում գտնւող տարածքում:

Իսրայէլի Հնութիւնների վարչութեան եւ Թել Աւիւի համալսարանից հնագէտների խումբը յայտնաբերել է մօտ մ.թ.ա. 3-րդ դարի ոսկեայ իրեր՝ ականջօղ եւ ուլունք:

Ականջօղի վրայ տեղադրւած է եղջերաւոր կենդանու պատկեր, հաւանաբար, այծքաղի: Հայֆի համալսարանի փորձագէտների կարծիքով, յայտնաբերւած զարդերը ստեղծւել են ոսկերչական ֆիլիգրան տեխնիկայի միջոցով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։