Հա

Մշակոյթ

13/08/2018 - 12:10

Թուրքիայում ճանապարհային հանգստեան կէտերից մէկի պատին հայկական խաչքար է յայտնաբերւել

Կարս նահանգի Դիգորի շրջանում, աւտոբուսների եւ ուղեւորների համար նախատեսւած ճանապարհային հանգստեան կէտերից մէկում հայկական խաչքար է գտնւել: Դիգորի շրջանի Հալըքըշլաք գիւղում գտնւող հանգստեան կէտի պատի վրայ զարդաքանդակներ նշմարած քաղաքացիներն այդ մասին տեղեակ են պահել Դիգորի ժանդարմերիային:

«alikonline.ir» - Կարս նահանգի Դիգորի շրջանում, աւտոբուսների եւ ուղեւորների համար նախատեսւած ճանապարհային հանգստեան կէտերից մէկում հայկական խաչքար է գտնւել: Դիգորի շրջանի Հալըքըշլաք գիւղում գտնւող հանգստեան կէտի պատի վրայ զարդաքանդակներ նշմարած քաղաքացիներն այդ մասին տեղեակ են պահել Դիգորի ժանդարմերիային: Այս մասին տեղեկացնում է «ermenihaber.am»-ը:

Իրաւապահ մարմինները, ժամանելով նշւած տարածք, խաչքարը յայտնաբերելու մասին տեղեկացրել են Կարսի թանգարանի տնօրինութեանը: Կարսի թանգարանի աշխատակիցները պատմական արժէք ներկայացնող խաչքարը տեղափոխել են Կարս:

Կարսի թանգարանի փոխտնօրէն Օզլեմ Էլբիւսթանը լրագրողների հետ զրոյցում ասել է. «Մ.թ. 9-րդ դարում հայկական ճարտարապետութեան, մշակոյթի մէջ յաճախակի հանդիպող այս կոթողը քանդակազարդ գերեզմանաքար է: Այն հայերէն խաչքար է կոչւում: Դրանց վրայ շատ են խաչի, կենդանիների եւ երկրաչափական դեկորացիաների մոտիւները: Մեր գտած քարի վրայ օրինակ առկայ է թեւաւոր խաչի մոտիւ: Քարի վրայ կան երեք տարբեր խաչերի, թռչունի եւ յաւերժութեան նշանի մոտիւներ: Խաչքարն ունի 1 մ. 25 սմ. երկարութիւն, 60 սմ. լայնութիւն եւ 30 սմ. հաստութիւն»:

Կարսի թանգարանի փոխտնօրէնը նշել է նաեւ, որ խաչքարը շատ կարեւոր տեղ ունի հայկական մշակոյթի մէջ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։